Արմեն Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Հովհաննիսյան
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 2000(2000-03-07) (24 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Դիրք հարձակվող

Արմեն Հովհաննիսյան (մարտի 7, 2000(2000-03-07), Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, սլովենական «Զեմպլին» ակումբի և Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող[1][2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր կարիերան սկսել է «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, վերջինիս հիմնական կազմում նա 2 հանդիպում է անցկացրելՀայաստանի գավաթի խաղարկությունում։ 2018 թվականի ամռանը նա տեղափոխվել է Սլովակիա՝ դառնալով «Զեմպլին» ակումբի խաղացող։ Հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2019 թվականի ապրիլի 2-ին Սլովակիայի գավաթի խաղարկությունում՝ «Ժիլինայի» դեմ խաղում։

2016 թվականից մինչ 2017 թվականը նա խաղում էր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2019 թվականին Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որն անց է կացվել Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DAC VS. ZEMPLÍN MICHALOVCE 5 - 0 24.05.2019, soccerway.com
  2. «Официально: форвард молодежной сборной Армении будет играть в ВЛ Словакии - Armsport.am». armsport.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]