Արճեշի հյուքյումեթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արճեշի հյուքյումեթություն, ֆեոդալական իշխանություն Արևմտյան Հայաստանում։ 17-րդ դարում մտնում էր Բիթլիսի քրդական իշխանության մեջ և զբաղեցնում Վանա լճի հյուսիս-արևմտյան կողմի տարածքը՝ Արճեշ քաղաքով, որ նրա կենտրոնն էր։ Արճեշի հյուքյումեթության բնակչության մեծամասնությունը հայերն էին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 463 — 992 էջ։