Արճեշի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արճեշի դաշտ, դաշտ Հայկական լեռնաշխարհում։ Տարածվում է Վանա լճի հյուսիսային կողմում, Արճեշ գետակի ավազանում։ Ունի մոտ 10 կմ երկարություն և 2-4 կմ լայնություն։ Մինչև 1896 թվականը ուներ ոռոգովի շատ առուներ և խիտ բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը կազմում էին հայերը։ 1896 թվականի կոտորածների ժամանակ հայերի մի մասը ոչնչացվեց, մյուսները ցրվեցին տարբեր տեղեր, Հայկական գյուղերն ու բնակավայրերը զավթեցին անասնապահ քրդերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 462 — 992 էջ։