Արկադի Մանգասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Մանգասարով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ 1935
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1957—1959 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան 80 (15)
1960—1961 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալիստ (Խարկով) 36 (4)
1961 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտյանիկ (Բաքու) 0 (0)
1962 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Երևան) 13 (1)
1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախտյոր (Կարագանդա) 11 (0)
1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թերեք
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արկադի[1] Հակոբի Մանգասարով (1935), հայ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-1959 թվականներին հանդես է եկել «Կուբանում», որն այդ տարիներին կոչվում էր նաև «Նեֆտյանիկ», առաջնության 80 խաղում խփել է 15 գոլ[2], ևս 3 հանդիպում է անցկացրել և 1 գնդակ խփել ԽՍՀՄ Գավաթում[3]։ 1960-1961 թվականներին պաշտպանել Է Խարկովի «Ավանգարդի» գույները, որի կազմում նորամուտը նշել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայում, որտեղ մասնակցել է 36 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ[4]։

1961 թվականի մրցաշրջանում եղել է Բաքվի «Նեֆտյանիկի» կազմում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 1962 թվականին հանդես է եկել Երևանի «Սպարտակում», որի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ 1963 թվականին խաղացել է Կարագանդայի «Շախտյորում», մասնակցել է թիմի 11 հանդիպման առաջնությունում և ևս 1 հանդիպում անցկացրել ԽՍՀՄ Գավաթում[5]։ Ավարտել է 1963 թվականի մրցաշրջանը «Թերեքում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղբյուրներում երբեմն նշվում է Էդուարդ։
  2. Вишталь В. П., Гайдашёв И. Ю., Рубан М. Л., Яровой В. А. История кубанского футбола. — Краснодар: Советская Кубань, 1997. — 368 с.
  3. «Протоколы кубка «Кубань»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Профиль на сайте metalist-kh-stat.net.ua». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Протокол матча «Динамо» (Москва) — «Шахтёр» (Караганда)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]