Արծնաներկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծնաներկեր, արծնաներկերը թողարկվում են օգտագործման համար պատրաստի վիճակում։ Արծնաթաղանթը հարթ է, փայլուն, ամուր, ջրակայուն և ջերմակայուն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր օգտագործման արծնաներկերը լինում են՝

  • ձիթալաքի
  • գլիֆտալային լաքի
  • ձիթաֆենոլային լաքի հիմքով։

Ծախս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծնաներկերի ծախսը կազմում է (գրամներով 1մ2 հաշվով),

  • սպիտակինը 130
  • փղոսկրագայնինը 170
  • դեղինինը 165
  • շագանակագույնինը 80
  • կարմրինը 130
  • մոխրագույնինը՝ 70
  • սևինը 65։

Ձիթալաքի հիմքով արծնաներկերից բացի լայն տարածում է գտել նիտրաարծնը (նիտրալաքի հիմքով), որի հիմնական առավելությունը արագ (15-30 րոպեում) չորանալու հատկությունն է։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծնը քսում են վրձնով կամ ներկացրիչով։ Մետաղի մակերևույթը նախապես ներկաստառում են։ Արծնաներկերը լուծիչով չափից ավելի նոսրացնելու դեպքում թաղանթի փայլը կորչում է։ Խորհուրդ է տրվում չորանալուց հետո արծնապատ մակերևույթը փայլեցնել հատուկ մածուկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։