Արիֆ (օպերետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիֆ
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՏիգրան Չուխաճյան

Արիֆ, Արիֆի խորամանկությունը[1], Տիգրան Չուխաջյանի օպերետը։ Առաջին օպերետն է Արևելքի պատմության մեջ[2]։ Լիբրետոյի հեղինակն է Գևորգ Ռշտունին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արիֆ» օպերետի ազդագիրը, 19-րդ դար

Օպերետը գրվել է 1872 թվականին[3], առաջին անգամ բեմադրվել է նույն թվականի դեկտեմբերի 9-ին[4] Հակոբ Վարդովյանի թատրոնում։ Լիբրետոն թուրքերենով է։

1872 թվականին՝ «Արիֆ» օպերետի պրեմիերայից հետո, թուրք անվանի բանաստեղծ և լրագրող Նամըք Քեմալն «Ibret» թերթում գրել է․

Սա առաջին աշխատանքն է մեր օպերային լեզվով։ Այն գեղեցիկ է բեմադրված և նրա երաժշտությունը հիանալի է։ Կոմպոզիցիային տրվել է նրա լիրիկային համապատասխան ձև։ Մենք աջակցում ենք Գյուլլու Ագոպի՝ օսմանյան թատրոնի հիմնադրին, օպերետի տեքստի ու երաժշտության հեղինակներ Ալբերտ և Տիգրան Չուխաջյաններին իրենց ջանքերի համար և դերասաններին՝ բեմադրության մեջ ցուցաբերած իրենց վարպետության համար։

Նամըք Քեմալ[5]

Չուխաջյանը վերախմբագրում է «Արիֆ» օպերետը 1873 թվականին և բեմադրել 1874 թվականի աշնանը։ Բեմադրությունն արժանացել է բացառիկ ընդունելության և 1874-1875 թատերաշրջանում ներկայացվել 100 անգամ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտական նստաշրջան՝ նվիրված Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությանը(չաշխատող հղում)
  2. Dzidzernak. — Cairo: April — July 2006. — № 2-3.
  3. Donald Jay Grout, Hermine Weigel Williams A short history of opera. — 2003. — С. 529.
  4. 4,0 4,1 «ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  5. Ozean Journal of Social Sciences 1(1), 2008This is the first work in our opera language. Its scheme is beautiful and its music is perfect.Turkish language goes well with musical works. The composition is bodied in accordance with its lyrics. We fecilitate Güllü Agop, deviser of Ottoman Theatre and writers of lyrics and composition of the opera Alberto and Dikran Çuhacıyan for their efforts and the actors staging the play for their skill.»