Քաղաքացիական արժանիքների շքանշան (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական արժանիքների շքանշան (Ֆրանսիա)


Քաղաքացիական արժանիքների շքանշան, ամբողջական անվանումը` Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության արժանիքների շքանշան (ֆր.՝ Ordre du Mérite civil du ministère de l’intérieur), Ֆրանսիայի գերատեսչական պարգև, որը գտնվում է Ներքին գործերի նախարարության հայեցողության տակ[1]։ Հաստատվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ի դեկրետով, վերացվել է 1963 թվականի դեկտեմբերի 3-ի շքանշանային բարեփոխման հետևանքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական արժանիքների շքանշանը հաստատվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ին և սահմանվել է Ներքին գործերի նախարարության կողմից շարունակական բարեխիղճ ծառայությունների համար, ինչպես նաև՝ տեղական ինքնակառավարման և քաղաքային կառավարման աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների և նախարարությանը ենթարկվող այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։ Շքանշանը գտնվում էր Ներքին գործերի նախարարի վարույթում և վերահսկվում էր Շքանշանի խորհրդով։ Խորհուրդը բաղկացած էր 11 մարդուց, որոնցից 7-ին նշանակում էր նախարարը։

  • Ներքին գործերի նախարար (Խորհրդի ներկայացուցիչ)
  • Պատվո լեգիոնի շքանշանի խորհրդի անդամ (նշանակում էր նախագահը` Պատվո լեգիոնի շքանշանի Մեծն կանցլերի առաջարկով)
  • Նախագահի քարտուղարության տնօրեն
  • Նախագահի գլխավոր քարտուղար
  • Տեղական ինքնակառավարման մարմինների 6 անդամներ (նշանակում էր նախարարը)

Քաղաքացիական արժանիքների շքանշանը վերացվել է 1963 թվականի դեկտեմբերի 3-ին և փոխարինվել է Ծառայությունների ազգային շքանշանով, որով ստեղծվել էր փոխարինելու ծառայությունների համար շնորհվող մեծ թվով գերատեսչական շքանշանները։ Քաղաքացիական արժանիքների շքանշանով պարգևատրվածներն իրավունք ունեին կրելու շքանշանները և օգտվելու դրանց համար սահմանված առավելություններից նաև շքանշանի վերացումից հետո[2]։

Շքանշանի աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական արժանիքների շքանշանը բաղկացած էր 3 աստիճանից[3].

Կոմանդոր (ֆր.՝ Commandeur) — շղթայի նշան[4];
Սպա (ֆր.՝ Officier) —ձախ կողմում կրելու կրծքանշան[4];
Ասպետ (ֆր.՝ Chevalier) — ձախ կողմում կրելու շղթայով կրծքանշան[4]

Պարգևատրման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանակիրը պետք է լիներ 35 տարեկանից ոչ երիտասարդ, զբաղվեր քաղաքացիական իրավունքներով և ունենար քաղաքացիական ծառայության 3 տարվա փորձ։ Սպայի աստիճանի պարգևատրումը կարող էր շնորհվել ոչ վաղ քան շքանշանակրի աստիճան ստանալուց 8 տարի անց, իսկ Կոմանդորի աստիճանը՝ սպայական աստիճան ստանալուց 5 տարի առաջ։ Պատվո լեգիոնի սպայական և կոմանդորի շքանշանները կարող էին ներկայացվել միանգամից Քաղաքացիական արժանիքների շքանշանին համարժեք։ Քաղաքացիական շքանշանի խորհրդի անդամները օրենքով դառնում էին կոմանդորներ։ Շքանշանով պարգևատրումը տեղի էր ունենում տարին երկու անգամ ` հունվարի 1-ին և հուլիսիս 14-ին։ Տարեկան պարգևատրումների քանակի սահմանափակում կատարվեց` կոմանդորի՝ ոչ ավելի քան 10, սպայի՝ ոչ ավելի քան 60 և ասպետի տիտղոսի՝ ոչ ավելի քան 200 շնորհում։ Բացառության կարգով շքանշանի սահմանման առաջին տարին թույլատրվել է ստեղծել սահմանված քանակի կրկնակի թվով շքանշաններ, միևնույն ժամանակ հաշվի չի առնվել սպայի և կոմանդորի աստիճանների միջպարգևային ժամկետի կանոնը։ Շքանշանի հաստատումից հետո առաջին 8 տարին թույլատրվում էր կրճատել շքանշանների պարգևատրման միջև առկա ժամկետը։ Օտարերկրացիները, ովքեր ապրում էին Ֆրանսիայի տարածքում կարող էին պարգևատրվել շքանշանով ֆրանսիացիների համար գործող նույն պայմաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]