Արթուր Հովհաննիսյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արթուր Հովհաննիսյան
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 23, 1996 (28 տարեկան)
ԾննդավայրԳյումրի[1], Հայաստան
Քաշային կարգ49 կգ

Արթուր Հովհաննիսյան (մարտի 23, 1996(1996-03-23), Գյումրի, Հայաստան[1], Հայաստան), հայ բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս 49 կգ քաշային կարգում[2]։

Արթուր Հովհաննիսյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է[3][4][5][6][7][8][9][10] մինչև 49 կգ քաշային կարգում, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինգ է դուրս գալիս թեթև քաշային կարգերում։ Մարզիչներ՝ Կարեն Ղազարյան, Ռուդիկ Մկրտչյան։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի չեմպիոն, 2015 թվականի Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Սամսունի օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի մրցանակակիր[2]։

Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում։ Մասնակցել է Բրազիլիայի Օլիմպիական խաղերին, սակայն զիջել է իր մրցակից իսպանացի Սամուել Կարմոնին արդեն առաջին ռաունդում[12]։

Մինսկում կայացած Եվրոպական խաղերում կարողացել է ոսկե մեդալ նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով վրացի ատլետ Սահիլ Ալահվերդովին։ Դա դարձել է հայ մարզիկի առաջին խոշոր հաջողությունը սիրողական բռնցքամարտի միջազգային մրցումներում։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հովհաննիսյանը հեռանկարային բռնցքամարտիկ է․ լուրջ ու հանգիստ է, ռինգում շատ ագրեսիվ է, աշխատասեր մարզիկ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան
  2. 2,0 2,1 2,2 Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Արթուր Հովհաննիսյան
  3. Հերթական ոդկե մեդալը. Արթուր Հովհաննիսյանը Եվրոպական խաղերի չեմպիոն
  4. «Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  5. Արթուր Հովհաննիսյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն
  6. «Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  7. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ Երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն
  8. Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
  9. Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ Եվրոպական 2-րդ խաղերի չեմպիոն։
  10. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  11. «Artur Hovhannisyan». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «Olympic». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]