Արեշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեշի

«Արեշի», ծիրանենու ուշահաս սորտ։ Ստացել է Մ. Բ. Սանահյանը «Համբան» սորտի ազատ փոշոտումով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում են Արարատյան դաշտավայրի այգիներում։

Ծառը միջին բարձրության է, կլորավուն, ձգված սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 3-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության կամ մեծ (մինչև 65 գ, միջինը՝ 40–45 գ), երկարավուն, թույլ ձգված գագաթով, միջուկակարը՝ չափավոր, ձագարի հիմքում ավելի խորը։ Մաշկը՝ միջին հաստության, թույլ թավոտ, սերուցքագույն, արևահայաց կողմում 1/3-1/2 մասով՝ վարդագույն երանգով։ Պտղամիսը՝ նուրբ, դեղնասպիտակավուն, կռճիկային, պինդ, հյութալի, թթվաշաքաղցր, թույլ բուրմունքով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։

Պտուղների հասունանում են հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը։

Բերքատվությունը՝ 200–250ց/հա։

Լավագույն փոշոտիչներն են՝ Ոսկի, Վաղահաս վարդագույն, Համբան, Երևանի և Սաթենի սորտերը։

Պտուղները պիտանի են թարմ օգտագործման և վերամշակման (մուրաբա, չիր) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։