Արդարություն (տարոյի քարտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարություն (XI) քարտը Ռայդեր Ուայթի տարոյի կապուկից։

Արդարություն, տարոյի մեծ արկանների քարտերից, որը կախված կապուկից կրում է VIII կամ XI համարը։ Քարտն օգտագործվում է ինչպես խաղաքարտերով խաղալու, այնպես էլ գուշակության մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարության քարտը տարոյի հավաքածուում հայտնվել է շատ վաղ, դեռ Մարսելյան տարոյում։ Այն տարոյի մեծ արկան է և սովորաբար հաջորդում է Կառքին VIII համարով, չնայած որոշ կապուկներում հաջորդակությունը տարբեր է։ Արդարության առաքինությանը տարոյում հաջորդում են երկու այլ կարդինալ կամ հիմնական առաքինություններ՝ չափավորություն և քաջություն (ուժ)։

Քարտի վրայի անձը ձախ ձեռքում պահում է ոսկուց պատրաստված կշեռք, որը խորհրդանշում է հավասարակշռված որոշումը[1]։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ուայթի 1910 թվականի «Տարոյի պատկերային բանալին» գրքի՝ քարտը գուշակության մեջ ներառում է մի շարք մեկնաբանություններ[2].

11. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ — Հավասարություն, արդարադատություն, ազնվություն, պարկեշտություն, ազնվություն, իրավունքի ավելի արժանի կողմի հաղթանակ։ Շրջված. օրենքն իր բոլոր բաժիններով, իրավական բարդություններ, մոլեռանդություն, կողմնակալություն, չափազանց խստություն։

Աստղաբանության մեջ արդարության քարտը կապվում է Վեներա մոլորակի և Կշեռք կենդանակերպի հետ[3]։

Համարակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնագրման ձեռագրերի 32-րդ թերթիկը, որն առաջարկում է համարակալման փոփոխություն՝ Ուժ և Արդարություն քարտերի համար

Արդարությունը ավանդորեն ութերորդ քարտն է, իսկ Ուժը՝ տասնմեկերորդը, բայց Ռայդեր Ուայթի կապուկում այս երկու քարտերը հաջորդականությունը փոխված է, որպեսզի ավելի համապատասխանի Ոսկե արշալույսի հերմետիկ օրդենի կողմից մշակված աստղաբանական ուղեցույցներին. ութերորդ քարտը համապատասխանում է Առյուծի համաստեղությանը, իսկ տասնմեկերորդը՝ Կշեռքին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gray, Eden. "Complete Guide to the Tarot." 1970. Crown Publishers, New York, NY.
  2. Waite, Arthur Edward (1979). The Pictorial Key to the Tarot. New York: Samuel Weiser. էջ 285. ISBN 0-87728-218-8.
  3. «Justice Tarot Card». askAstrology.
  4. Decker, Ronald; Dummett, Michael (2019). A History of the Occult Tarot. London: Duckworth. էջ 82–84. ISBN 9780715645727.