Արգելակային հեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգելակային հեղուկ, նախատեսված է արգելակների հիդրավլիկական շարժաբերի և ավտոմեքենայի կցորդման համակարգերի մեջ լցնելու համար։

Մարդատար ավտոմեքենաների համար նախընտրելի են գլիկոլային արգելակային հեղուկները, որոնք կարելի է օգտագործել ցանկացած ջերմաստիճանում։ Տարբեր հիմքերով պատրաստված արգելակային հեղուկները չի կարելի խառնել իրար, քանի որ հեղուկները շերտավորվում են և կորցնում հիմնական հատկությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։