Արա Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Ամիրյան

Արա Կարապետի Ամիրյան (), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխնիկական գիտական դոկտոր (1998 թվական), պրոֆեսոր (2014 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ինստիտուտը (1979 թվական)։ 1979 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, 2006 թվականից՝ գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են մեխանիկական փոխանցումներին և էներգիայի այլ ընտրանքային աղբյուրների ուսումնասիրությանը։ Ստեղծել է նոր տիպի՝ շղթայաալիքային փոխանցում։

Միջազգային ավտոմոբիլային ճարտարագետների ընկերակցության (1989 թվական) անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։