Արաքս հանդեսի մատենագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արաքս» հանդեսի մատենագիտություն
ԽմբագիրՆազինյան Արտաշես
Կազմի հեղինակՔացախյան Կարապետ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրՀայաստանի ազգային գրադարան
Հրատարակման տարեթիվ2006
Կայքtert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/araqs_2006.pdf

«Արաքս» հասարակական-քաղաքական, գրական հանդեսը տպագրվել է Ս.Պետերբուրգում 1887-1898 թթ. Սիմոն Գուլամիրյանի խմբագրությամբ։ «Արաքս»-ի մատենագիտությունը կազմվել է Ազգային գրադարանում և 90-ական թթ. սկզբին պատրաստ է եղել տպագրության, սակայն հայտնի պատճառներով ձգձգվել է։ Կարևորելով այդ հանդեսի նշանակությունը և նկատի ունենալով անվանի մատենագետ Կարապետ Քացախյանի աշխատանքի արժանիքները անհրաժեշտ է համարվել ձեռնարկելու սույն մատենագիտության տպագրությունը։ Աշխատանքը հայ ժողովրդի պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության ու այլևայլ բնագավառները ներկայացնող նյութերի շտեմարան է։ Այն արժևորվում է նաև հարուստ օժանդակ ցանկերով։ Մատենագիտությունը խմբագրել է անվանի ազգագրագետ, բանագետ Արտաշես Նազինյանը, և այն առանց խմբագրական միջամտության ներկայացվել է հանրությանը[1]։

«ԱՐԱՔՍ» ՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թ. - գիրք Ա (նոյեմբեր)[2].

1888 թ. - գիրք Բ (մայիս)[3].

1889 թ. - գիրք Ա Բ (հունիս, դեկտեմբեր)

1890 թ. - գիրք Ա Բ (հունիս, դեկտեմբեր)

1892 թ. - գիրք Ա Բ (հունիս, դեկտեմբեր)

1893 թ. - գիրք Ա, Բ

1894-1895[1] - գիրք Ա եւ Բ (միացյալ)

1896 թ. - գիրք Ա.

1897 թ. - գիրք Բ.

1898 թ. - գիրք Ա[4].

1887-1891թթ. հանդեսը անվանվել է պատկերազարդ[1]։

1892 թ. մինչ դադարը գրական եւ գեղարվեստական պատկերազարդ հանդես։

1887-1890 թթ. հանդեսը տպագրվել է Պետերբուրգում Ի. Ն. Սկորոխոդովի տպարանում։

1892 թ. մինչ դադարը` Պետերբուրգում Յ. Ի. Լիբերմանի տպարանում։

Իր գոյության ողջ ընթացքում հանդեսի հրատարակիչ-խմբագիրը եղել է Սիմեոն Գուլամիրյանցը[1]։

Մատենագիտության կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլամիրյանցը հանդեսի 1887թ. Ա գրքի խմբագրականում գրել է. «Արաքսի» երեւան գալը հանկարծակի չէ. նա պտուղ է երկարամյա մտածմունքների... «Արաքսը» բարոյական պարտականություն է համարում բովանդակ Տաճկաստանի հայ ժողովրդի վիճակի ուսումնասիրության վրա առանձնապես ուշադրություն դարձնել։

«Արաքսը»[4] հետևել է նաև այլ երկրներում ցրված հայերի բարոյական և կրթական վիճակը ուսումնասիրելու խնդրին...»

Հարազատ մնալով իր գրական դավանանքին՝ ընթերցողը կնկատի, որ հանդեսի էջերը իրոք լի են Արեւմտյան Հայաստանի ու Թուրքիայի հայաբնակշրջանների մասին գրված այնչափ շահեկան ամենատարբեր բնույթի (ազգագրական, ժողովրդական, պատմական, աշխարհագրական, ճանապարհորդական եւ այլն) հոդվածներով։

Հանդեսի ծավալի փոքրությունը, մատենագիտության կազմող Կ. Քացախյանին[5], թելադրել է ծաղկաքաղ չանել ու չառանձնացնել նրանից ժողովրդագիտությանը վերաբերող նյութերը, այլ մատենագիտությունը ընթերցողին ներկայացնել ամբողջությամբ՝ ժամանակագրության սկզբունքով չհանելով նրանից և ոչ մի աղյուսիկ։ Մատենագիտության վերջում զետեղված են օժանդակ ցանկեր.

  • Թեմատիկ առարկայական
  • «Արաքս» հանդեսում տպագրված նյութերի վերնագրային ցանկ
  • Անձնանունների
  • Տեղանունների
  • «Արաքս» հանդեսի «Գեղարվեստական» բաժնում տեղ գտած վերա- տպությունների ցանկ
  • «Արաքսում» տպագրված լուսանկարների ցանկ,

Դրանք կօգնեն ընթերցողին ներկայացված նյութերի բազմազանության մեջ հեշտությամբ կողմնորոշվելու խնդրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Քացախյան, Կարապետ (2006). «Արաքս» հանդեսի մատենագիտություն. Եր.: Գիրք,. էջ 122. ISBN 9930-65-29-3. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Holdings». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Holdings». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  4. 4,0 4,1 «Holdings». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  5. Բալաբեկ, Մելյան (2002). Գրքի երախտավորներ. Եր,:Գիրք,. էջեր 85–86. ISBN 99930-60-08-0.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)