Արարատ (թերթ, Ռիգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ
Տեսակթերթ
Հրատարակման վայրՌիգա

«Արարատ», ազգային, մշակութային թերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1991 թվականին Ռիգայում (լույս է տեսել 1 տարի), հրատարակումը վերսկսվել է 2002 թվականից։

Լատվիայի հայկական համայնքի հրատարակություն։ Խմբագիր՝ Ալեքսանդր Գերոնյան։

Ներկայացնում է տեղի հայկական համայնքի կյանքը, հայտնի հայերին, տպագրում լուրեր ՀՀ-ից և ԼՂՀ-ից, ծանոթացնում է միջազգային կարևոր իրադարձություններին։

Տարածվում է նաև Էստոնիայում, Լիտվայում, Սանկտ Պետերբուրգում, Մինսկում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։