Արամ Հաջիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Հաջիյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 4, 1979(1979-05-04) (44 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արամ Հաջիյան (մայիսի 4, 1979(1979-05-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դահուկորդ, 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։ Առաջին տղամարդն է, ով Հայաստանը ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հաջիյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 4-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։

2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի հավաքականում Սոլթ Լեյք Սիթիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում։ Հանդես է եկել դահուկավազքում, մասնակցել է հինգ վազքատարածության[1]։

1,48 կմ արագավազքում նա որակավորման փուլում 3 րոպե 24,89 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 62-րդ տեղը՝ 31,02 վայրկյան զիջելով քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճած մասնակիցներից վատագույն ժամանակ ցույց տված ֆինն Հաննու Մանինենին[2] ։

Դասական ոճով 15 կմ մրցատարածությունում նա 46.42,9 արդյունքով գրավել է վերջին՝ 66-րդ տեղը՝ 9 րոպե 35,5 վայրկյան զիջելով հաղթող էստոնացի Անդրուս Վեերպալուին[3]։

Ազատ ոճով զանգվածային մեկնարկով 30 կմ մրցատարածությունում Հաջիյանը 1 ժամ 24 րոպե 7,5 վայրկյան արդյունքով գրավել է 62-րդ տեղը՝ 12 րոպե 36,5 վայրկյան զիջելով հաղթող ավստրիացի Քրիստիան Հոֆմանին[4]։

Դասական ոճով 50 կմ մրցատարածությունում նա 2:48.48,1 վայրկյան արդյունքով զբաղեցրել է նախավերջին՝ 56-րդ տեղը՝ 42 րոպե 27,3 վայրկյան զիջելով հաղթող ռուսաստանցի Միխայիլ Իվանովին[5]։

10+10 կմ հետապնդման մրցավազքում Արամ Հաջիյանը նախնական փուլում 31.52,7 արդյունքով զբաղեցրել է 71-րդ տեղը և չի հայտնվել եզրափակչի 60 մասնակիցների թվում՝ 2 րոպե 48,1 վայրկյան հետ մնալով որակավորման վատագույն արդյունք ցույց տված չեխ Միլան Շպեռլից[6]։

Հաջիյանն առաջին տղամարդն է, ով Հայաստանը ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympedia – Aram Hadzhiyan». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Olympedia – Sprint, Freestyle, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Olympedia – 15 kilometres, Classical, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Olympedia – 30 kilometres, Mass Start, Freestyle, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Olympedia – 50 kilometres, Classical, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Olympedia – 10/10 kilometres Pursuit, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Olympedia – Armenia in Cross Country Skiing». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.