Արամ Կարապետյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Կարապետյան (այլ կիրառումներ)
Արամ Կարապետյան
Ծնվել էապրիլի 9, 1955(1955-04-09) (64 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արամ Սարգսի Կարապետյան (ապրիլի 9, 1955(1955-04-09)), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1975 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1981-1991 թթ. - աշխատել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, ապա՝ տնօրեն։
  • 1991-1996 թթ. - եղել է Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարության Լոռու մարզի տարածքային տեսչության պետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության տեսչության պետ, կրթության վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ։
  • 2001-2008 թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ։
  • 2005-2010 թթ. - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարան խորհրդի նախագահ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2011 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2011 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • Անվանական զենք։
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՊՄՀ Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ։
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ։
  • Մանկավարժական գիտությունների թեկնածու (2002)։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր և երեք թոռ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]