Ասֆալտբետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասֆալտաբետոնից)

Ասֆալտբետոն՝ բետոն, որի կապակցանյութը բիտումն է, իսկ բաղադրիչները՝ խիճը, ավազը և հանքափոշին։ Լինում է տաք (պարունակում է մածուցիկ բիտում և տեղադրվում է տաք վիճակում), գոլ (պակաս մածուցիկ բիտում) և սառը (պարունակում է հեղուկ բիտում և տեղադրվում է սառելուց հետո)։ Տաքի տարատեսակն է թափածո ասֆալտբետոնը (տեղադրվում է առանց խտացման)։ Ասֆալտբետոնը պատրաստում են գործարաններում կամ շարժական տեղակայանքներում։ Լայնորեն օգտագործվում է ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների ծածկույթևեր պատրաստելու և այլ նպատակների համար։

Կիրառվում է ավտոճանապարհների, օդակայանների վազքուղիների ծածկույթներ, շահագործվող հարթ տանիքներ պատրաստելու համար։ Ստացվում է ասֆալտաբետոնի խառնուրդի խտացման և պնդացման միջոցով։ Առօրյայում ասում են ուղղակի՝ «ասֆալտ»։

Ասֆալտաբետոնի խառնուրդի բաղադրիչներն են՝ խիճը, ավազը, բիտումը։ Խառնուրդը պատրաստվում է տաքացրած վիճակում։

Ըստ լցանյութերի տրամաչափի ասֆալտաբետոնի խառնուրդը լինում է՝

  • խոշորահատիկ (հատիկների չափսերը՝ մինչև 40 մմ)
  • մանրահատիկ (հատիկների չափսերը՝ մինչև 20 մմ)
  • ավազային (հատիկների չափսերը՝ մինչև 5 մմ)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 598
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասֆալտբետոն» հոդվածին։