«Առջևում կտրուկ շրջադարձ է» (ռուս.՝ «Впереди — крутой поворот»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1960 թվականին ռեժիսոր Ռիչարդ Վիկտորովի կողմից[1][2]։
Փնտրում են մայրուղու վրա կնոջը վրաերթի ենթարկած վարորդին։ Կասկածվում է ինժեներ Պյոտր Սերգեևը։ Սակայն Սերգեևը, որը պատահմամբ վայր է գցել իր հարսնացուի լուսանկարը, հանցագործություն չի կատարել։ Տեսնելով մայրուղում ընկած կնոջը՝ նա հեռացել է պատմության մեջ չներքաշվելու համար, թեև ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող էր փրկել նրան։ Որոշ ժամանակ անց քննիչին է մոտենում ավտոպարկի վարորդ Անդրեյը և խոստովանում է, որ ինքը մեղսակից է գիշերային միջադեպին։ Նա պատրաստ է պատիժ կրել, սակայն Սնեգիրյովան հասցնում է քննիչին ասել, որ, չնկատելով ՄԱԶ-ի կցորդը, իր մեղքով ընկել է նրա անիվների տակ։ Բժիշկները չեն կարողանում փրկել Սնեգիրյովային, իսկ նրա որբ մնացած դստերն իր մոտ է վերցնում Իրինան։ Նա չի հասկանում և չի ներում Պյոտրին։