Առանձին ինժեներասակրավորական գումարտակ (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առանձին ինժեներասակրավորական գումարտակ, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին՝ ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանագրով՝ ինժեներասակրավորական (հրամանատար՝ Գրիգորյան) և ինժեներատեխնիկական (հրամանատար՝ Սաֆարյան) վաշտերի հիմքի վրա։ 1991-1994 թվականներին վաշտը, գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումները մասնակցել են Շուշիի (Շուշի, Քարինտակ. Մալիբեկլու, Բեոլաձոր), Մարտակերտի (Արխավենդ. Գետավան, Տոնաշեն, «Պուշկենյալ» բարձունք), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտունիի («Ուրյանա լեռ» դիրքեր), Քելբաջափ, Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Աղդամ, Շելլի, Մոպանլու, Գյոյթափա, Կըզլքենգեռլի, Բաշ Քսախնդ, Փափոսվենդ), Ֆիզուլիի, Ջաբոսյիլի, Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Ազատյանը, Է. Այդինյանը, Ս. Մինասյանը, Ա. Գալստյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Գ. Ազատյանը (հետմահու), Գ. Դանիելյանը, Կ. Շումանյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ա. Մկրտչյանը, Ա. Սեյոսնյանը և Ա. Սողոմոնյանը (հետմահու), Է. Այդինյանը, Ա. Գալստյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։