Ապակեփաթեթ
Ապակեփաթեթ, որը հայտնի է նաև որպես ապակեկապոց։ Կախված պատուհանների կառուցվածքից՝ ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ առավել ցածր ջերմափոխանցելիություն ունեցող իներտ գազով:
Ապակեփաթեթները բաղկացած են տարբեր հաստության անգույն և գունավոր ապակիներից՝ 3-10 մմ։ Ապակեփաթեթները լինում են տարբեր տեսակի, օրինակ՝ կոփած ապակիներով, որի դեպքում մեծ է անվտանգությունը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված պատուհանների կառուցվածքից՝ ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ առավել ցածր ջերմափոխանցելիություն ունեցող իներտ գազով[1]։
Ապակեփաթեթի կարևոր առավելություններից է նաև հերմետիկությունը, ինչը բացառում է դրա մեջ փոշու կամ խոնավության ներթափանցումը։ Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ։
Կախված պատուհանների կառուցվածքից՝ ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ առավել ցածր ջերմափոխանցելիություն ունեցող իներտ գազով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակեփաթեթները տարբերվում են ըստ արտադրության՝[2]
- Ստանդարտ տեխնոլոգիայով արտադրման՝ բաղկացած երկու և ավելի ապակիներից, որոնք բաժանված են մետաղական կամ պլաստիկ բաժանարար շրջանակով։ Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ։
- «Տաք եզր» կոչվող՝ տարածական (բաժանարար) շրջանակ[3], տեխնոլոգիայով արտադրման, որը նոր է և խոստումնալից։ Այն տարբերվում է ստանդարտից նրանով, որ բազմաքայլ ապակեփաթեթի պատրաստման փոխարեն այստեղ կիրառվում է ընդամենը երկու քայլ՝ «տաք եզր»-ի տեղադրում և սեղմում (պրես), որը խնայում է գումար և ժամանակ։ Ապակեփաթեթը ստացվում է ավելի ջերմախնայող, քան ստանդարտ մեթոդով արտադրվածը։
Համաձայն ԳՕՍՏ[4] 24866-ի ապակեփաթեթները կարելի է դասակարգել՝
- ըստ խցիկների քանակի
- ըստ լայնության՝ ապակեփաթեթի լայնություն։ Հանդիպում են հետևյալ լայնությունների՝ 14, 16, 18, 20, 22, 24, 28, 32, 36, 40, 42, 44 մմ և այլն
- ըստ ապակու կիրառման տեսակի՝ սովորական, էներգախնայող, ձայնամեկուսիչ, արևապաշտպան, հարվածադիմացկուն, կիսաթափանց և այլն։
Արտադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակեփաթեթների արտադրությամբ են զբաղվում հիմնականում այն ընկերությունները, որոնք զբաղվում են ապակու և պատուհանների արտադրությամբ։ Հայաստանյան նման խոշոր ընկերություններից են՝ «Ստեկո» ՍՊԸ-ն, «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ն, «Գապէքս» ՍՊԸ-ն և այլն[5]։
Իհարկե կան այնպիս ընկերություններ, որոնք մասնավորապես զբաղվում են միայն ապակեփաթեթի արտադրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Stark». stark.am. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Стеклопакет» (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 28.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Insulated glazing» (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 18.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Ստանդարտների Ազգային Ինստիտուտ». www.sarm.am. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «• ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.