Աշոտ Հակոբյան (գնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հակոբյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1996)
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր հուլիսի 16, 1975(1975-07-16) (48 տարեկան)
Ծննդավայր Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Աշոտ Սուրիկի Հակոբյան (հուլիսի 16, 1975(1975-07-16), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Արդարադատության գնդապետ, պահեստազորի գնդապետ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (2018 թվականի մայիսի 12[1] - 2018 թվականի հոկտեմբերի 3[2]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյան ծնվել է 1968 թվականին, Հրազդանում։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1990-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1998-1999 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 3-րդ վարչության քննիչ, 1999-2003 թվականներին՝ ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 3-րդ վարչության ավագ քննիչ, 2003-2005 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔՎ 2-րդ վարչության ավագ քննիչ, 2005 թվականին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի ավագ քննիչ, 2005- 2008 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգի), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ, 2011-2014 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության (հատկապես կարևոր գործերի քննության) պետի տեղակալ, 2014 թվականին՝ ՀՀ քննչական կոմիտե, Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ, 2014-2017 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, 2017 թ.՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, 2017-2018 թվականներին՝ «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Կենսագրություն | mtcit.am». mtcit.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.