Անօրինական պարզ թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անօրինական պարզ թիվ, պարզ թիվ, որը ներկայացնում է այնպիսի տեղեկատվություն, որը պահպանելը և տարածումը իրավաբանորեն արգելվում է։ Առաջին անօրինական պարզ թվերից մեկը ստեղծվել է 2001 թվականին։ Այլ կերպ ասած, անօրինական պարզ թիվը համակարգչային ծրագիր է, որը շրջանցում է DVD սկավառակների հեղինակային իրավունքի պահպանման տեխնիկական միջոցները (DRM)։ Այս ծրագրերի տարածումը Միացյալ Նահանգներում անօրինական է՝ համաձայն Digital Millennium Copyright Act-ի[1]։ Անօրինական պարզ թիվը անօրինական թվի տեսակ է։.

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

DeCSS կոդը կարող է օգտագործվել DVD-ի կրկնապատճենման պաշտպանությունը շրջանցելու համար։

Առաջին անօրինական պարզ թվերից մեկն ստեղծել է Ֆիլ Քերմոդին 2001 թվականի մարտին։ Այն C սկզբնական կոդի երկուական տարբերակն է։ C սկզբնական կոդը DeCSS գաղտնազերծման ալգորիթմն իրականացնող համակարգչային ծրագիր է, որը համակարգիչն օգտագործում է DVD սկավառակի կրկնապատճենման պաշտպանությունը շրջանցելու համար[1][2]։

DeCSS-ի հեղինակ Ջոն Լեխ Ջոհանսենի պաշտոնական մեղադրանքի և DeCSS կոդը հրապարակելու իրավաբանական արգելանքի դեմ տարբեր կերպ բողոքներ են եղել[3]։ Դրանցից մեկը անօրինական կոդի ձևափոխումն էր բնական հասանելի եղանակի։ Քանի որ համակարգչային ծրագիրը կազմող բիթերը արտահայտում են որոշակի թիվ, նախագծվել էր թիվը հասանելի և տպագրելի դարձնել, օրինակ՝ տպագրելով շապիկի վրա։ Քանի որ պարզ թիվը թվերի տեսության հիմնարար հասկացություններից է, այն կախված չէ որևէ իրավաբանական սահմանման կամ կարգավորման հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Prime glossary - Illegal prime». Primes.utm.edu. 1999 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  2. «Prime Curios – first known non-trivial executable prime». Primes.utm.edu. 2001 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  3. Hamilton, David P. "Banned Code Lives in Poetry and Song"