Անփոփոխ գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անփոփոխ գներ (համադրելի կամ հաստատուև գներ), որևէ ժամանակաշրջանի կամ տարվա գներ, որ կիրառվում են արտադրանքի, ազգային եկամտի, ապրանքաշրջանառության, բնակչության եկամուտների, հիմնական ֆոնդերի և տնտեսական այլ կատեգորիաների ծավալի քանակական ցուցանիշների փոփոխաթյունը դրամական արտահայտությամբ որոշելու համար։

Անփոփոխ գներով հաշվարկումը ցույց է տալիս տնտեսական ցուցանիշների քանակական փոփոխությունը տևական ժամանակաշրջանում։ ԽՍՀՄ-ում պլանավորման և հաշվարկման առօրյայում գործածվել են տարբեր անփոփոխ գներ (1926–1927 թվականների, 1952 թվականի հունվարի 1-ի, 1955 թվականի հուլիսի 1-ի, 1967 թվականի հուլիսի 1-ի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 464 CC-BY-SA-icon-80x15.png