Անտենային գալակտիկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտենային գալակտիկաներ, նաև հայտնի են որպես NGC 4038/NGC 4039, փոխազդող գալակտիկաների խումբ Ագռավի համաստեղությունում։ Նրանք այժմ անցնում են աստղաստեղծ փուլով, որի ընթացքում գազային ամպերի և փոշու և մագնիսական դաշտի բախումից արագորեն առաջանում են աստղեր։ Դրանք հայտնաբերվել են 1785 թվականին Ուիլիամ Հերշելի կողմից[1]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ground-based telescopic view of the Antennae galaxies.

Անտեբնային գալակտիկաները ենթարկվում են գալկտիկական բախումների։ Գտնվելով NGC 4038 գալակտիկաների խմբում 5 այլ գալակտիկաների հետ միասին՝ այս երկու գալակտիկաները հայտնի են որպես Անտենային գալակտիկաներ իրենց երկու երկար պոչերի շնորհիվ՝ կազմված աստղերից, գազերից և փոշուց, որոնք էլ իրենց հերթին դուրս են մղվում գալակտիկաների բախումից, որը նման է միջատների անտենանման բեղիկների։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1․2 միլիարդ տարի առաջ Անտենային գալակտիկաները երկու առանձին գալակտիկաներ էին։ NGC 4038 պարուրաձև ձողանման գալակտիկա էր, իսկ NGC 4039 պարուրաձև գալակտիկա։ Մինչև բախումը NGC 4039-ը ավելի մեծ էր քան NGC4038-ը։ 900 միլիոն տարի առաջ, Անտենանները մոտեցան իրար, նմանվելով NGC 2207-ին և IC 2163-ին։ 600 միլիոն տարի առաջ Անտենաները անցան մեկը մյուսի միջով նմանվելով Մուկ գալակտիկային։ 300 միլիոն տարի առաջ Անտենայի աստղերը սկսեցին առանձնանալ երկու գալակտիկաներից։ Այժմ առանձնացած աստղերի ճառագայթները տարածվում են սկզբանական գալակտիկաներից բավականին հեռու, արտացոլելեվ անտենայի տեսք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Corvus». Universe Today. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.