Անտարկտիդական դոլար
Անտարկտիդական դոլար, Անտարկտիդակա մայրցամաքի ոչ պաշտոնական, հորինված արժույթը։
Ստեղծվել է ԱՄՆ-ում 1996 թ. հիմնված Անտարկտիդական Անդրծովյան բանկի խմբի կողմից, չնայած որ ըստ Անտարկտիդայի մասին միջազգային պայմանագրի, այն չի հանդիսանում որևէ երկրի տարածք, և չի կարող սեփական արժույթ ունենալ։
Մինչև 2001 թվականը թողարկվել են 1, 2, 5, 10, 20, 50 և 100 դոլարանոցներ, պատրաստված պլաստիկ ժապավենից։ Թղթադրամները ունեցել են մի քանի պաշտպանիչ շերտ։ Ներկայումս դրանք այլևս արժույթ չեն, այլ միայն օգտագործվում են հավաքածուներում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անտարկտիդական Անդրծովյան բանկի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-19-ին։ Վերցված է 2013-09-29
- «Թղթադրամների նկարագրություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-19-ին։ Վերցված է 2013-09-29