Անսեռ սերունդ, սպորոֆիտ, բույսերի անհատական զարգացման փուլերից մեկը։ Բույսերի տարբեր խմբերի անսեռ սերունդի զարգացման աստիճանն ու կյանքի տևողությունը միանման չեն։ Մեզ շրջապատող բոլոր կանաչ բույսերը անսեռ սերունդներ են։ Սեռական սերնդի համեմատությամբ անսեռ սերունդի բջիջների կորիզի քրոմոսոմների քանակը կրկնապատկված է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 435)։