Անորթիտ (հին հունարեն՝ ἄνορθος՝ շեղ), միներալ պլագիոկազների խմբից. Ca[Al2Si2O8]։ Համակարգը տրիկլինային է։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2 760 կգ/մ3։ Գույնը՝ սպիտակ, մոխրավուն, դեղին կամ կարմիր։ Սովորաբար պատահում է անկանոն հատիկների ձևով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 432)։