Անհանգիստ հյուրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհանգիստ հյուրը
ռուս.՝ Беспокойный гость
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էհուլիսի 14 (26), 1886

«Անհանգիստ հյուրը» (ռուս.՝ Беспокойный гость), Անտոն Չեխովի պատմվածքներից։ Գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել 1886 թվականին «Պետերբուրգյան թերթի» հուլիսի 14-ի թիվ 190 համարում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Պ․ Չեխովի «Անհանգիստ հյուրը» պատմվածքը գրվել է 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին «Պետերբուրգյան թերթի» հուլիսի 14-ի թիվ 190 համարում՝ Ա․ Չեխոնտե ստորագրությամբ։ 1887 թվականին զետեղվել է «Աղջամուղջում» ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, դանիերեն, գերմաներեն, սերբերեն, խորվաթերեն և սլովակյան լեզուներով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատությունը չի շրջանցել պատմվածքը։ Անանուն հեղինակը գրախոսության մեջ «Աղջամուղջում» ժողովածուի «Անհանգիստ հյուրը» դասել է թույլ բովանդակությամբ պատմվածքների շարքին։ Ըստ գրախոսի՝ պատմվածքի սյուժեն ձգված ու «շինծու» է[1]։ Մեկ այլ գրախոս «Անհանգիստ հյուրը» և «Վատ արարք» պատմվածքները որակել է որպես «հասարակ զվարճապատումներ, բայց չափազանց կենդանի կերպով պատմված»[2]։

Քննադատ Ա․ Դիստերլոն պատմվածում նկատել է դեպի հեղինակի ձգտումները «ձևական ճշմարտությունն»[3]։ Պատմվածքի մասին մանատիպ կարծիք է հայտնել քննադատ Վ․ Լ․ Քինգը[4]։

Մ․ Բելինսկին «Անհանգիստ հյուրը» դասել է այն պատմվածքների շարքին, որոնք լի են «նուրբ ու տխուր գույներով՝ հեղինակի մոտ բացահայտելով ոչ միայն դիտորդին, այլ նաև բանաստեղծին, ոչ միայն մտածողին, այլ նաև մարդասերին»[5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ՝ անտառապահ, գաճաճ և վտիտ գեղջուկ։
  • Որսորդ՝ բարձրահասակ երիտասարդ Վյազովկայից, Նեֆեդայի ավագի որդին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում գիշերը, անտառապահ Արտյոմի խրճիթում։ Փոթորիկի ժամանակ երկու հոգի՝ Արտյոմն ու ճամփորդող որսորդն իր շան հետ պատսպարվում են խրճիթում։ Արտյոմը զրույց է սկսում այն մասին, որ նա երբեմն մարդկանցից ավելի շատ է վախենում, քան վայրի գազաններից․ «Գազաններից դու հրացանով կամ այլ գործիքով կպաշտպանվես, բայց չար մարդուց ոչ մի փրկություն չունես»։ Եվ դրանք իրենց պատճառներն ունեին։ Նրան այցելել էին ավազակներ, ովքեր պահանջել են կամ գումար, ինչը նա չուներ, կամ հաց։ Որսորդը չի հավատում, որ Արտյոմի մոտ գումար չի եղել։

Տեղեկանալով, որ որսորդը Վյազովկայից է, գանգատվում է, որ այնտեղ ամեն բան հարթ չէ, քանի որ կողոպտել էին տեղի եկեղեցին։ Վատ եղանակի աղմուկի միջից նրանք հանկարծ լսում են օգնության կանչող ճիչեր։ Անտառապահը վախենում է և խնդրում որսորդին սողնակով փակել դուռը, սակայն որսորդը որոշում է շան հետ գնալ անտառ՝ տեսնելու, թե արդյոք որևէ մեկը օգնության կարիք ունի։ Անտառապահը չի համոզվում և հրաժարվում է գնալ։ Որսորդը մենակ է գնում, բայց վերադառնում է տասը րոպե անց՝ ասելով, որ գոռում էր սայլի մեջ գտնվող կինը, ով սխալ ճանապարհի կողմն էր թեքվել։ Նա սկսում է ստորության մեջ մեղադրում անտառապահին՝ օգնության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ անտարբեր լինելու պատճառով, և զայրացած որոշում՝ պատժել անտառապահին։ Նա, զենքի սպառնալիքով, անտառապահից գումար է պահանջում։ Անտառապահը լաց է լինում, բայց գումար չի տալիս։ Այդ ժամանակ որսորդն ասում է, որ նրան տհաճ է նայել անտառապահին և հեռանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская мысль», 1887, № 10, «Библиографический отдел», стр. 589—590
  2. «Наблюдатель», СПб., 1887, № 12, стр. 69
  3. «Неделя», СПб., 1888, № 13, 27 марта, стлб. 421—422
  4. «Книжки Недели», 1891, № 5, стр. 201
  5. «Труд», 1892, № 2, стр. 479

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Беспокойный гость // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]