Անդրեյ Կուլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Կուլիկ
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 13, 1953(1953-01-13) (66 տարեկան) կամ 1953
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից

Անդրեյ Կուլիկ (ռուս.՝ Андре́й Бори́сович Кули́к, հունվարի 13, 1953(1953-01-13) կամ 1953), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1976): Տիրապետում է չինարենի և անգլերենի։ Պատմական գիտությունների թեկնածու: Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1976 թվականից։

1976-1980 և 1983-1989 թվականներին՝ Չինաստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:

1993-1996 թվականներին՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:

1996-2011 թվականներին՝ բաժնի պետ, Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի փոխտնօրեն:

2011-2018 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն:

2018 թվականի հուլիսի 18-ից՝ Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի դեկտեմբերի 14)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի դեկտեմբերի 28)[4]

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2013 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]