Անգլո-սաքսոնյան նվաճումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Karta pereseleniya.jpg

Անգլո-սաքսոնյան նվաճումներ, Կելտական Բրիտանիայի նվաճումը հյուսիս-գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների կողմից (5-6-րդ դարերում)։

Բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայրցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլո-սաքսերն ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հյուսիս և արևմուտք, մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png