Անգլո-սաքսոնական նվաճումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Possible routes of Anglo-Saxon migration in the 5th/6th centuries

Անգլո-սաքսոնական նվաճումներ, Կելտական Բրիտանիայի նվաճումը հյուսիս–գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների կողմից (V–VI դդ.)։ Բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայր ցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլո–սաքսերն ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հս. և արմ., մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383