Jump to content

Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկահո
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1983(1983-11-17) (42 տարեկան)
Ծննդավայր Նուկուալոֆա, Տոնգա
Դինաստիա House of Tupou?
Քաղաքացիություն  Տոնգա
Հայր Tupou VI of Tonga?
Մայր Queen Nanasipauʻu of Tonga?

Արքայադուստր Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկուահո (Angelika Lātūfuipeka Halaevalu Mataʻaho Napua-o-kalani Tukuʻaho, նոյեմբերի 17, 1983(1983-11-17), Նուկուալոֆա, Տոնգա), Տոնգայի թագավորության արքայադուստր, Տուպոուի թագավորական տան անդամ։ Տոնգայի արքա Տուպոու VI-ի միակ դուստրը։ Արքայադուստրը 2012 թվականի օգոստոսի 22-ից համարվում է Ավստրալիայում Տոնգայի Գերագույն հանձնակատարը[1]։ Պաշտոնը ստանձնել է հորից հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր որպես գահի ժառանգորդ[2]։

Սովորել է Նուկուալոֆայի Քուին Շալոտ քոլեջում, Տոնգայի Side դպրոցում։ 2004 թվականին Ժնևի միջազգային համալսարանից ստացել է բիզնես վարչարարության բակալավրի աստիճան։ 2010 թվականին ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան, 2011 թվականին՝ Ավստրալիայի ազգային համալսարանից բիզնեսի մագիստրոսի աստիճան։

Անգելիկան համարվում է Տոնգայի արքա Տուպոու VI թագավորի և Նանասիպա Թուկուահո թագուհու միակ դուստրն ու ավագ երեխան։ Նա իր երկրորդ անունը ստացել է ի պատիվ տատիկի՝ Մայր թագուհի Հալաեվալու Մատաահո «Ահոմեեի»։ Նա ունի երկու եղբայր՝ թագաժառանգ արքայազն Սիաոսի Տուպոուտոա Տուկուահոն և արքայազն Ունուակի Ունուակիոտոնգը։

Հովանավոր կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստրը հովանավորում է՝

  • Տոնգայի ազգային երիտասարդական կոնգրես (TNYC):
  • Տոնգայի ֆուտբոլային ասոցիացիա (TFA):
  • Տոնգա Ասպետական Մեծ խաչ, Պուոնոյի թագավորական շքանշանի հետ (KGCCP)[2]
  • Տոնգա Ասպետական Մեծ խաչ՝ Սալոտե Տուպոու III թագուհու շքանշանի հետ (KGCCQS)[2][3]
  • Տոնգա Արքա Գեորգ Տուպոու V-ի (DKGTRFO) արքայական շքանշանի տիկին[2]
  • Տոնգա Արքա Տուպոու VI թագադրման մեդալ[2]
  • Տոնգա Թագավորի Գեորգ Տուպոու V-ի թագադրման մեդալ[2]
  • 1983 թվականի նոյեմբերի 17-ից մինչ օրս՝ Նորին արքայական մեծություն Տոնգա Լատուֆուիպեկա Տուկուահո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Article and photo Արխիվացված 2016-03-04 Wayback Machine about her dual Masters degree
  2. 1 2 3 4 5 6 Royal Ark, Tongan Genealogy details
  3. ↑ Standing at the back of the royal box in the church amongst her grandparents Արխիվացված 2016-03-04 Wayback Machine