Անասնաբուժական լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբուժական լաբորատորիա, անասնաբուժական ցանցի հիմնարկ, որտեղ հետազոտության տարբեր մեթոդներով հաստատվում են կենդանիների կյանքի և առողջական խնդիրներ ու պատճառները, ախտորոշվում հիվանդությունները, մշակվում և կազմակերպվում դրանց կանխման ու վերացման միջոցառումները։ Հետազոտվում են ախտաբանական նյութը, կերը, ջուրը, կենդանական ծագման սննդամթերքները, հումքը և այլն։ Անասնաբուժական լաբորատորիայում պատրաստում են կերային անտիբիոտիկներ, հյուսվածքային և այլ պատրաստուկներ, որոնք օգտագործվում են հիվանդությունները բուժելու, կանխելու, մատղաշների աճը խթանելու և կենդանիներին առողջական խնդիրները լուծելու համար։ Անասնաբուժական լաբորատորիան զարկ է տալիս նոր անասնաբուժության նվաճումների և առաջավոր փորձի։ Անասնաբուժական լաբորատորիայում հետազոտությունները տարվում են մանրէաբանության, շիճուկաբանության, արյունաբանության, թունաբանության, հյուսվածաբանության, ախտաբանության բաժիններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 368