Անառակ որդին (նկար, Բոսխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անառակ որդին
տեսակգեղանկար
նկարիչՀիերոնիմոս Բոսխ[1]
տարիմոտ 1500[1]
բարձրություն71 սանտիմետր[1]
լայնություն70,6 սանտիմետր[1]
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[2]
ժանրայլաբանություն
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էԲոյմանս վան Բյոնինգենի թանգարան[1]
հավաքածուԲոյմանս վան Բյոնինգենի թանգարան[1] և Jacques Goudstikker collection?[3][4][1]
քաղաքՌոտերդամ
սեփականատերTheodor Schiff?[1] և Albert Figdor?[5][6][1]
մասն էThe Pilgrimage of Life Triptych?
https://www.wga.hu/html/b/bosch/5panels/03wayfar.html, https://vereniging-rembrandt-axaxzmkc.netdna-ssl.com/production/files/Van-ons-allemaal-sinds-1931.pdf կայք
Ծանոթագրություններ
 The Pedlar by Hieronymus Bosch Վիքիպահեստում

Անառակ որդին («Ճամփորդը», «Օտարականը», «Ուխտավորը»), նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի նկար։ 1931 թվականին նկարը ձեռք է բերել հոլանդական Ռոտերդամ քաղաքի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանը. այդ պահին այն կոչվում էր «Շրջիկ վաճառականը»։ Նկարը ցուցադրվել է Բոսխին նվիրված առաջին ցուցահանդեսում (1936)[7]։

Նկարը նշանավորում է նկարչի արվեստի վերջին շրջանը և տարբերվում է խիստ և հավասարակշռված կոմպոզիցիայով, գունապնակի լակոնիկ, խամրած նուրբ երանգներով։

Ուշ միջնադարի ժամանակաշրջանում համարվում էր, որ երկրային կյանքը մարդու թափառումն է ծննդից մինչև մահ, այդ պատճառով էլ թափառաշրջիկի հասկացությունը մեծ նշանակություն ուներ քրիստոնեական կյանքում։ Թափառականի այլաբանական կերպարը ուսումնասիրվել է բծախնդիր ձևով. նկարին նայողները այնտեղ փնտրել են վտանգի ու գայթակղության ակնարկներ, թե ինչ կարելի է անել այս կյանքում, և ինչից կարելի է հրաժարվել։

Նկարը նկատելի նմանություն ունի «Առվույտի տեղափոխում» եռապատկերի հետ։ Ավելի հոգնատանջ ու պատռտված ցնցոտիներով թափառաշրջիկ է պատկերված գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Խամրած դեղնագորշավուն կոլորիտը նրբորեն փոխանցում է մռայլ օրը, որն այնքան բնորոշ է անձևրային Հոլանդիային։

«Առվույտի տեղափոխում» նկարի ներքին հատվածները

Նկարը բացահայտում է Բոսխի հոռետեսությունը, որ ամենուրեք մարդուն սպառնացող վտանգ էր փնտրում։ Մարդկային կյանքում թափառաշրջիկը պետք է հաղթահարի հազարավոր գայթակղություններ և խուսափի դարանակալ վտանգներից։ Բացառությամբ շան, որ պետք է ասոցացնել զրպարտության հետ, մնացած բոլոր վտանգները ազդում են մարդու հոգու վրա։ Ամենից առաջ դա կիսաքանդ պանդոկն է ձախից, որ մարմնավորում է իր մեջ երկրային գայթակղությունները, որոնք սատանան ուղարկում է մարդուն։ Այս հաստատության կասկածելի բնույթի մասին կարելի է դատել նրա այցելուներից. աջ կողմում տղամարդը, մի կողմ քաշված, հոգում է բնական կարիքները, դռան շեմին զույգը սիրախաղ է ներկայացնում, իսկ ապակիները ջարդած պատուհանի մոտ երևում է մի կնոջ գլուխ, ով հետաքրքրությամբ հետևում է տղամարդուն։ Վարկածներից մեկի համաձայն, որն առնչվում է նկարի սյուժեին` այցելուն, որին սպասում է կինը, հենց թափառաշրջիկն է, որը, իր ճանապարհին հանդիպելով պանդոկի, ընկել է մտածմունքների մեջ, որի հիմքում հաճույքներն են։ Ուխտավորի հագուստը և նրա ճանապարհային բոլոր աքսեսուարները խորհրդանշական ձևով մեկնաբանում են նրա ներկայիս թշվառ վիճակը, մեղքի նկատմամբ հակումները, որոնք թափառաշրջիկին այնպիսի վիճակի են հասցրել, որ նա պատրաստ է նորից տրվել գայթակղության։ «Առվույտի տեղափոխում» եռապատկերի համեմատությամբ թափառաշրջիկի հոգեկան վիճակը տրված է կոնկրետ, անմիջական. Բոսխը փոփոխել է նրա ժեստերը։ Եթե եռապատկերի հատվածում նա հետապնդվում էր շան կողմից, ապա ռոտերդամյան տարբերակում տատանվում է անվճռականության մեջ` գրեթե տառապագին հայացքով շրջված լինելով պանդոկի ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М: «Лабиринт-К», 1998.
  • Девитини А. Босх: Пер. с итал./А.Девитини — М: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
  • Баттилотти Д. Босх: Пер. с итал./Д.Баттилотти — М: «Белый город», 2000.
  • Вальтер Бозинг. Босх: Пер. с нем./В.Бозинг — М: Арт-Родник, 2001.
  • История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
  • Фомин Г. И. Иероним Босх. М., 1974
  • Ш. де Тольнай. Босх. М., 1992
  • Г. Мартин. Босх. М., 1992
  • К. С. Егорова. Три картины Босха на тему «Мыслитель и природа». Сов. искусствознание, вып. 19. М., 1985
  • Р. Х. Марейниссен, П.Рейфеларе. Иероним Босх: художественное наследие. М., 1998
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անառակ որդին (նկար, Բոսխ)» հոդվածին։