Անաբար
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաբար (այլ կիրառումներ)
Անաբար | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 939 կմ |
Ավազանի մակերես | 100 000 կմ² |
Ջրի ծախս | 498 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Լապտևների ծով |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Suolama?, Malaya Kuonamka?, Konniyes?, Kharabyl?, Ebelyakh?, Mayat? և Udya? |
Երկրամաս | Սախա-Յակուտիայի հանրապետություն |
Անաբար (վերին հոսանքում՝ Մեծ Կուոնամկա), գետ Յակուտիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը 939 կմ, ավազանը՝ 100 հազար կմ2։ Սկիզբ է առնում Միջին Սիբիրական սարահարթի հյուսիսային մասից և թափվում Լապտևների ծովը՝ առաջացնելով Անաբարի խորշը։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր վտակներն են՝
- Փոքր Կուոնամկան,
- Ուջան,
- Սուոլաման,
- Խարաբիլը։
Սնումը ձնաանձրևային է։ Սառցակալում է սեպտեմբերից մինչև հունիս։ Հարուստ է ձկներով (նելմա, մաքսուն, սիգ ևն)։ Անաբարի ավազանում կան ալմաստի հանքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 357)։ |