Այծերի վարակիչ թոքաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այծերի վարակիչ թոքաբորբ, վարակիչ հիվանդություն։

Հիվանդության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչը միկոպլազմաներն (Mycoplasma mycoides subspecies) են[1]։ Հիվանդությունը բնորոշվում է կրուպոզային թոքաբորբով և շճաֆիբրինոզային պլևրիտով։ Անկումները՝ 100%։ Վարակի տարածման հիմնական ուղին օդակաթիլայինն է։ Առողջացած այծերը ձեռք են բերում մի քանի տարվա վարակամերժություն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունն ախտորոշվում է միկոպլազմի առանձնացման, նույնականացման, ուլերի կենսափորձանմուշառման հետազոտությամբ։ Բուժում են միայն տոհմային և մթերատվության բարձր ցուցանիշներով կենդանիներին (3–10%-անոց նովարսենոլի ներերակային ներարկումներով)։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանխարգելիչ միջոցառում՝ սահմանվում է կարանտին, հիվանդներին մորթում են, առողջներին՝ վակցինացնում։ Կարանտինը հանում են վերջին մորթից կամ կենդանու առողջացումից 2 ամիս հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։