Այլմոլորակայինները գեղարվեստական գրականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլմոլորակայինները գեղարվեստական գրականության մեջ
Տեսակclass of fictional entities?
Ենթատեսակգեղարվեստական կերպար
 Fictional extraterrestrial characters Վիքիպահեստում
Կարծրատիպային այլմոլորակային արարած
Կագույա-Խիմեի վերադարձը լուսին «Բամբուկե դանակի հեքիաթը »(1650 թ.)

Այլմոլորակայինները գեղարվեստական գրականության մեջ, այլմոլորակային, ժամանակակից (գեղարվեստական գրականության մեջ հորինված) կենդանի, խելացի արարած, որը մեկ այլ մոլորակում համարվում է այլ մոլորակից ժամանած[1]։ Ներկայումս համարվում է գեղարվեստական երևույթ, որը դասվում է այլ մոլորակի վրա ապրող խելացի քաղաքակրթության ներկայացուցիչների շարքին։ «Այլմոլորակային» տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև «օտարական» կամ «օտար» տերմինը։

Հայտնի կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայում այլմոլորակայիններին ընդունված է պատկերել նիհար, բարակ արտաքինով և կանաչ գույնի։ Սակայն մարդկային զանգվածային մշակույթում այլմոլորակայիններին տալիս են մարդկային կերպար։ Այլմոլորակայինները դասվում են 5 «կլասիկ» տիպերի.

  • «Մոխրագույններ» - անթրոպոիդ, շողացող մոխրագույն կամ բաց կանաչ մարմնով, մազածածկույթից զուրկ և անհամաչափ գլխով, որի վրա գտնվում են մեծ, նշաձև, սև աչքեր։
  • «Սկանդինավներ», (հայտնի նաև Նորդեր անվանմամբ)- հյուսիսային եվրոպացիներ, որոնք ունեն բարձր հասակ և երկրաչափորեն կառուցված կատարյալ դեմք և մարմին։
  • «Ռեպտիլոիդներ» - հումանոիդներ, որոնք հիշեցնում են երկրային սողունների, հիշատակվել են նաև դավադրության տեսությունների մեջ։
  • «Ինսեկտոիդի» - անթրոպոմորֆային խելացի միջատներ են
  • «ԻԻ» - (ռոբոտներ)

Այլմոլորակային - հումանոիդները սովորաբար տարբերվում են ստորին և վերին վերջույթների համաչափ քայլվածքով, տարրասեռ են։ Օրինակ դասական այլմոլորակայինի կերպարը բնութագրվում է նաև որպես կենսաբանական տեսակների սեռի ակնհայտ նշանների բացակայությամբ` որպես հստակ արտահայտված արտաքին սեռական օրգանների բացակայության և սեռական դիֆիզմի բացակայության պատճառով, քանի որ այլմոլորակայինների արտաքին տեսքի և վարքի մեծամասնությունը դրանք ներկայացնում են որպես անորոշ սեռի և անտարբեր տեսք ունեցող արարածներ։

Այլմոլորակայինների դերը գեղարվեստական մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական մշակույթի մեջ ( գրքերում, ֆիլմերում և սերիալներում, կոմիքսներում, համակարգչային խաղերում ) այլմոլորակայինների կերպարները տարբերակվում են։ Նրանք հաճախ հանդիպում են որևէ կենդանու, միջատի կամ մարդկային տեսքով, որոնք որպես կանոն հրաժարվում են ցանկացած կոնտակտից։ Հաճախ այլմոլորակայինները մտածում են ֆունկցիոնալ կենդանիների և բուսական հիբրիդներ կամ խելացի բույսերի նման[2], սնկերի[3], հազվադեպ` բակտերիաների գաղութի կամ վիրուսների նման[4]։ Սակայն ոչ բոլոր այլմոլորակային խելացի էակներն են համարվում բառացի «այլմոլորակային» (էակներ որոնք ապրում են այլ մոլորակներում կամ երբևիցէ ապրել են) , երբեմն աշխատանքներում հանդիպում են որպես աստղերի բնակիչներ կամ բաց տիեզերքի։ Այնուամենայնիվ հեղինակների վառ երևակայական մտածելակերպը օգնում է ստեղծել այնպիսի երևույթներ ինչպիսին են միջաստղային ամպերը, գալակտիկական աստղերը և նույնիսկ գալակտիկաների կուտակում։ Այլմոլորակայինների հետ առաջին շփումը նկարագրելուց նրանք պատկերվում են ավելի շատ մարդկային կերպարով։ Ստերեոտիպային ֆանտաստիկ թեմաներից մեկը այլմոլորակայինների ներխուժումն է, երբ այլմոլորակայինները հանդես են գալիս որպես ագրեսիվ ուժ (սովորաբար անմիջապես շփման իրավիճակում), որը կարող է ոչնչացնել մարդկությանը։ Սակայն որպես կանոն նման գաղափարների մեղավորը հենց ինքը հեղինակն է, քանի որ պատմություններում ամեն կերպ ձգտում են զավթել Երկիր մոլորակը, առաջնորդվելով հստակ դրդապատճառներով (նվաճման կիրքից, ռեսուրսներ ձեռք բերելու անհրաժեշտությունից) , երբեմն առանց մարդկության համար գործողությունների վնասակարության։ Հեռավոր ապագան նկարագրելու համար ֆանտազիան էլ ավելի է խորանում։ Այս դեպքերում պատկերում են Երկիր մոլորակը, որի վրա բնակություն են հաստատում միանգամից մի քանի քաղաքակրթություն։ Սա էլ պատճառ է հանդիասնում հեղինակների համար այլմոլորակայիններին պատկերել մի քանի տեսակով։ Գրեթե բոլոր դեպքերում նրանք առաջնորդվում են մարդկային գիտակցության բնութագրերով, բացասական կերպարները հայտնվում են տգեղ հումանոիդ պատկերով ( սողունների կամ այնպիսի արարածների կերպարներով, որոնք անհասկանալի են մարդկային մտքի համար )։ Դրական կերպար ունեցող այլմոլորակայիններն ավելի հաճախ պատկերվում են մարդկային կերպարներով։ Երբեմն այլմոլորակայիների պատկերները տարբերվում են բնօրինակ ինքնատիպությամբ, օրինակ, նրանք շարժվում են ոչ թե վերջույթների օգնությամբ, այլ մարմնի ստորին մասում տեղադրված բնական անիվների օգնությամբ։ Բացի դրանից, մարդու ոչ երկրային ծագման հիպոթեզից ելնելով, երբեմն այլմոլորակայիններին վերագրվում են Երկրի վրա բոլոր կյանքերի ստեղծողի գործառույթները կամ միայն մարդկային ցեղինը։

Այլմոլորակային և մարդկային գիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության պատմության մեջ այլմոլորակայինը ներկայացնում է մի բան, որը չի բացահայտվել, սակայն իր հետ բերել է նոր, անվերջ սենսացիաներ և պոտենցիալ վտանգ։ Այս պատկերը միաժամանակ գրավիչ է, վախեցնող և շահագործվող ժամանակակից զանգվածային մշակույթում։ Մյուս կողմից, այլմոլորակայինները հաճախ հանդես են գալիս որպես ռացիոնալ խելացի էակներ, սովորաբար ունենալով ինտելեկտուալ զարգացման և մշակույթի բարձր մակարդակ։ Խորհրդային աստղագետ Շ.Կ. Շկլովսկին «Տիեզերք, կյանք, միտք» գրքում հիմնավորում է մարդկության միաժամանակ գոյության չափազանց ցածր հավանականությունը և միևնույն նման զարգացած քաղաքակրթությունը։ Փիլիսոփա Ստրախովը մատնանշել է կապը մարդկային մտքի, աստվածների, հոգիների գոյության և մյուս կողմից այլմոլորակայինների գոյության մասին. «Կա կյանքում այնպիսի խորը բովանդակություն, որ չի կարող իրեն սահմանափակվել այնպիսի ձևերի մեջ, որտեղ այն երևում է Երկրի վրա, որ այն պետք է գտնվի այլ աստղերին հավասար կամ նույնիսկ ավելի լավ ձևերով։ Գուցե կյանքը նույնիսկ անսպառ է, այնպես որ, անկախ նրանից, թե որքան աստղեր ու մոլորակներ կան, ամեն ինչ փոքր կլինի դրա համար, և այն երբեք ժամանակ չի ունենա ամբողջությամբ արտահայտվելու։ Կյանքի նման հասկացողությունը, այլ կյանքի պատկերացնելու ցանկությունը, անկասկած, հիմնական պատճառն այն է, որ մենք բնակեցնում ենք մարդկանց մոլորակների վրա ... Եթե նախկինում Օլիմպիական կամ ստորգետնյա աստվածները , ջրի և օդի հոգիները ծնվել են նույն ձգտումներից, հիմա, երբ ավելի ճշգրիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ արարածների բացակայում են նշված վայրերում, մենք, գիտական հայտնագործությունների համաձայն, գտել ենք, որ դա այն չէ, ինչ մեր կյանքը, Օլիմպուսի, օդի և ջրի փոխարեն կարող է տեղավորվել այլ մոլորակների վրա։»

Պատմական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ.Գ. Վելս, Օլաֆ Ստապլեդոն և Էդգար Ռայս Բոռոուս հեղինակները, գրել են ինչպես մոնտաժային, այնպես էլ տոնախմբական պատմություններ, որոնք առնչվում են այլմոլորակայինների գիտական ֆանտաստիկ երևակայություններով։ Վեստֆալը ամփոփում է. «Գիտական ֆանտաստիկ հետազոտության համար կարելի է դասակարգել այլմոլորակայինների ֆիզիոլոգիան, բնույթը և մարդկության հետ հետագա փոխհարաբերությունները»։ Վաղ աշխատությունները թույլ են տվել ենթադրել, որ այլմոլորակայինները նման են մարդկային ռասային։ Ինչպես գտնում է Էդգար Մարտիանսը, այլմոլորակայինները տարբերակվում են մարմնի գույնով, չափով և վերջույթների քանակով։ Ավելի ուշ հեղինակները գտան, որ մարդանման այլմոլորակայինները չեն կարող ապրել և զարգանալ մարդկային ռասայի հետ զուգընթաց։ Մեկ այլ ենթադրություն կա, որ այլմոլորակայինները նման են կենդանիներին։ Երկրագնդի կենդանիներին նմանվող շատ այլմոլորակայինների շարքում Վեստֆալը առանձնացնում է մի քանիսը.

  • Ֆրենսիս Ֆորդգը- Մողես մարդը Բու-Լո (1930)
  • Թևավոր Հավկ մարդը Ֆլեշ Գորդոն սերիալից (1936) և դրա հաջորդականությունը
  • Այլմոլորակային միջատը, Ռոբերտ Հեինլեինի և Օրսոն Սկոտի, Քարտ Ենդերի համակարգչային խաղ
  • Կատու, որը նման էր այլմոլորակայինի Ֆրիտզ Լեյբերսի «Թափառականից» (1964)
  • Մոգ- կես մարդ, կես շուն - հեռավոր տիեզերագնացների մասին (1987)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. То есть в произведениях культуры (литературе, кино и т. д.) и футуристических гипотезах людей, живущих во внеземных колониях «инопланетянами» обычно не называют (среди исключений, например, — некоторые расы вселенной Звёздных врат (см. раздел Инопланетянин в художественной культуре).
  2. «Вся плоть — трава» Клиффорда Саймака
  3. упоминаемые орити в романе «Координаты чудес» Роберта Шекли
  4. «Окончательный диагноз» Джеймса Уайта

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլմոլորակայինները գեղարվեստական գրականության մեջ» հոդվածին։