Ամրակցման մեքենա
Արտաքին տեսք
Ամրակցման մեքենա, կարի մասնագիտացված մեքենա-կիսաավտոմատ՝ գործվածքի բացվածքները (գրպաններ, մերակներ) ամրակցելու (թելերի մաքոքային միահյուսմամբ թափկարերով), ծալերը և այլն ամրացնելու համար։
Աշխատանքի սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենան անց է կացնում ամրակցման երկայնական թելերը, ապա դրանք փաթաթում խիտ զիգզագաձև թակալակարով։ Ամրակցման մեքենան թելերի միահյուսումը կատարում է սովորական կարի մեքենայի նման, իսկ թափկարերի պահանջվող դասավորությունն ապահովվում է ասեղի և գործվածքը տանող շարժիչի համատեղ աշխատանքով։
Մեքենան ամբողջ աշխատանքը կատարում է ավտոմատ կերպով, անհրաժեշտ է միայն առարկան դնել մեքենայի սեղմակի մեջ ու հանել։ Արտադրողականությունը՝ 8 ժամում մինչև 5 հազար ամրակցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 332)։ |