Ամերիկյան պանիր
Ամերիկյան պանիր American cheese | |
---|---|
Տեսակ | Հալած պանիր |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
American cheese Վիքիպահեստում |
Ամերիկյան պանիր (անգլ.՝ American cheese)՝ հալած պանրի տեսակ, որը պատրաստվում է չեդդերից, կոլբիից կամ նմանատիպ պանիրներից։ Այն փափուկ, յուղալի, աղի, միջին պնդության պանիր է և ունի հալման ցածր աստիճան։ Այն լինում է դեղին կամ սպիտակ։ Դեղին ամերիկյան պանիրը համեմված և ներկված է աննատոյով, որն առաջացել է 1910-ականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացի գաղութարարները չեդդեր պանիր էին պատրաստում Հյուսիսային Ամերիկա ժամանելուց անմիջապես հետո։ Մինչև 1790 թվականը ամերիկյան արտադրության չեդդերները արտահանվում էին Անգլիա։ Ըստ «Պանրի ամբողջական գիրքը» գրքի հեղինակ Ռոբերտ Քարլթոն Բրաունի «Անգլիացիները մեր ընդօրինակումը անվանեցին Յանկի կամ ամերիկյան Չեդդար, մինչդեռ այստեղ, այն հայտնի էր դեղին կամ պահեստային պանիր անունով»[1]։
Օքսֆորդի անգլերեն բառարանը ցուցակագրում է «Ամերիկյան պանիր» անվանման առաջին հայտնի կիրառումը «Ազատության պահապան» թերթում՝ Կենտուկի նահանգի Ֆրանկֆորտ քաղաքում՝ 1804 թվականին։ Հաջորդը այն կիրառվել է 1860 թվականին Չարլզ Դիքենսսի կողմից, իր՝ «Ոչ առևտրային ճանապարհորդը» շարքում[2]։
1916-ին վերամշակված պանրի արտադրության նոր մեթոդի արտոնագրումից հետո[3][4] Ջեյմս Լ. Քրաֆթը սկսեց վաճառել այն 1910-ականների վերջին, և «ամերիկյան պանիր» տերմինն արագորեն սկսեց վերաբերել վերամշակված տեսականուն՝ ավանդական, բայց ավելի թանկ չեդդերների փոխարեն, որոնք նույնպես արտադրվում և վաճառվում են Միացյալ Նահանգներում։
Իրավական սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն կաթնամթերքի նույնականացման ստանդարտներին, ԱՄՆ Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի (CFR) մասով ,«ամերիկյան պանիր» համարվելու համար վերամշակված պանիրը պետք է պատրաստվի չեդեր պանրից, կոլբի պանրից, լվացված կաթնաշոռից, հատիկավոր պանրից կամ դրանցից երկուսի կամ ավելիի ցանկացած խառնուրդից[5]։ CFR- ն ընդգրկում է նաև վերամշակված ամերիկյան պանրի արտադրության կանոնակարգերը[6][7]։
Քանի որ ամերիկյան պանրի արտադրական գործընթացը տարբերվում է սովորական պանիրների արտադրական գործընթացից[8], դաշնային կանոնները պահանջում են, որ այն պիտակավորվի որպես «վերամշակված ամերիկյան պանիր», եթե պատրաստված է մեկից ավելի պանիրների խառնուրդից[9] կամ «վերամշակված ամերիկյան պանրի արտադրանք», եթե դրան ավելացվեն կաթնամթերքային բաղադրիչներ՝ սերուցք, կաթ, յուղազերծված կաթ, թան, պանրի շիճուկ կամ ալբումին[10]։
Արտադրական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրը աղացած է, կոմբինացված էմուլգացնող նյութերի և այլ բաղադրիչների հետ, խառնվում և տաքացվում է մինչև այն դառնա հալված համասեռ խառնուրդ[9]։ Այն պաստերիզացնելու համար պանրի խառնուրդը տաքացվում է 150 °F (66 °C) ջերմաստիճանում՝ առնվազն 30 վայրկյան[9] : Վերամշակված ամերիկյան պանրի բաղադրության պահանջները կարգավորում են վերջնական արտադրանքի՝ կաթի ճարպի, խոնավության, աղի և ջրածնային ցուցիչի տոկոսը, ինչպես նաև համի, հյուսվածքի և կառուցվածքի, գույնի և հալման հատկությունները[11]։ Վերամշակված ամերիկյան պանիրը փաթաթվում է առանձին շերտերով, իսկ չփաթաթված կտորները վաճառվում են կապոցներով կամ չկտրտված բլոկներով[12]։ Առանձին փաթաթված շերտերը ձևավորվում են վերամշակված պանրից, որոնք պնդանում են միայն փաթեթավորումից հետո։ Առանձին վաճառվող կտորները սովորաբար նման չեն սովորական պանրին։ Ամերիկյան պանրի բլոկերը ավելի շատ են նման սովորական պանրին, և դրանց կտորները կտրատվում են խանութներում։
Շուկայական ծավալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացիները 2018-ին ձեռք են բերել մոտ 2,77 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան պանիր, բայց դրա պահանջարկը նվազում էր, և, ըստ Bloomberg News- ի, կանխատեսվում էր, որ վաճառքները 2018 թ.-ին կնվազեն 1,6% -ով։ 2011 թվականից ի վեր մեկ ֆունտ ամերիկյան պանրի միջին գինը առաջին անգամ 4 դոլարից ցածր էր (8,82 դոլար / կգ)[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Robert Carlton Brown, The Complete Book of Cheese (New York: Programmer Publishing Company, 1955). Republished in 2006: "Bob" Brown, The Complete Book of Cheese (Echo Library, 2006).
- ↑ Edited by Edmund Whiner and John Simpson. (1991), Oxford English Dictionary, vol. I (Second ed.), Oxford, UK: Oxford University Press, էջ 397, ISBN 0-19-861258-3
{{citation}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Emmi Gerber – Über Gerber». Emmi Fondue AG. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Kraft Foods Corporate Timeline» (PDF). Kraft Foods Group, Inc. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ US Code of Federal Regulations Title 21 (Food and Drugs), Subchapter B, Part 133, Section 169-173 (Pasteurized processed cheese), the allowed usage of the term "American cheese" for certain types of "Pasteurized processed cheese" is detailed.U.S. Food and Drug Administration (1999 թ․ ապրիլի 1), Title 21, Subchapter B, Part 133, U.S. Government Printing Office, Paragraph (e)(2)(ii) of section 133.169, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին, Վերցված է 2007 թ․ փետրվարի 17-ին, «In case it is made of cheddar cheese, washed curd cheese, colby cheese, or granular cheese or any mixture of two or more of these, it may be designated "Pasteurized process American cheese"; or when cheddar cheese, washed curd cheese, Colby cheese, granular cheese, or any mixture of two or more of these is combined with other varieties of cheese in the cheese ingredient, any of such cheeses or such mixture may be designated as "American cheese."»
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Carić, M.; Kaláb, M. (1993). Fox, P.F. (ed.). Cheese: Chemistry, physics and microbiology. Boston, MA: Springer. էջ 467–505. doi:10.1007/978-1-4615-2800-5_15.
- ↑ Kapoor, Rohit; Metzger, Lloyd E. (2008 թ․ մարտ). «Process Cheese: Scientific and Technological Aspects—A Review». Comprehensive Reviews in Food Science and Food Safety. 7 (2): 194–214. doi:10.1111/j.1541-4337.2008.00040.x.
- ↑ «Standards of Identity for Dairy Products». MilkFacts.info. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «CFR- Code of Federal Regulations Title 21: Sec. 133.169 Pasteurized Process Cheese». Electronic Code of Federal Regualtions. U.S. Food and Drug Administration.
- ↑ «CFR – Code of Federal Regulations Title 21: Sec. 133.173 Pasteurized process cheese food». U.S. Food and Drug Administration.
- ↑ «USDA commodity requirements document: DPPC3 Pastuerized process American cheese for use in domestic programs» (PDF). United States Department of Agriculture. United States Department of Agriculture. 2013. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «USDA commodity requirements document: DPPC3 Pastuerized process American cheese for use in domestic programs» (PDF). United States Department of Agriculture. United States Department of Agriculture. 2013. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Mulvany, Lydia; Patton, Leslie (2018 թ․ հոկտեմբերի 10). «Millennials Kill Again. The Latest Victim? American Cheese». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.