Jump to content

Ամերիկյան կոկեր-սպանիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան կոկեր-սպանիել
Ամերիկյան կոկեր-սպանիել ցեղատեսակի շներ
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհԱՄՆ
Առանձնահատկություններ
Հասակ37-39 սմ
Գույնշագանակագույն (շոկոլադ) և սև
Կյանքի տևողություն12-15 տարի
Կյանքի տևողություն12-15 տարի
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ամերիկյան կոկեր-սպանիել (անգլ.՝ American Cocker Spaniel[1][2]), շների ցեղատեսակ 8-րդ խմբում ՄԿՖ։ Որսորդական շների տեսակ է, որը մշակվել է փետրավոր որս կատարելու համար։

Ամերիկյան կոկեր-սպանիելի պատմությունը հարուստ է բազմաթիվ իրադարձություններով։ Այս ցեղատեսակը ամերիկյան ծագում ունի։ Եվ չնայած նրան, որ պաշտոնապես հաստատված տվյալներ չկան, ենթադրաբար, այս ցեղատեսակը բուծվել է 1880 թվականին։ Շատ արագ այն տարածվեց ամբողջ աշխարհում, քանի որ գրավեց շների շատ բուծողների հետաքրքրությունը, որի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում այն ճանաչում ստացավ շների բուծման առաջատար ակումբներից։ Իհարկե, ժամանակակից կոկեր-սպանիելները զգալիորեն տարբերվում են այս ցեղատեսակի առաջին ներկայացուցիչներից, բայց դրանք շատ ընդհանուր հատկություններ ունեն։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մորթու տեսակ և գույն

Այս ցեղատեսակը փափուկ է և պահանջում է խնամք, երկար մորթի երկու կողմերի և ոտքերի վրա, ինչպես նաև նմանատիպ մազեր ականջների վրա, կոպիտ և ավելի մուգ մորթի հետևի մասում։ Գույնը կարող է լինել ինչպես միատոն, այնպես էլ բազմերանգ։ Ոչ շատ հաճախ հանդիպում է նաև թուխ։ Մորթու հիմնական գույներն են շագանակագույն (շոկոլադ) և սև։

  • Հասակ և քաշ

Հասակը՝ 37-39 սմ, կախված է սեռից։ Ամերիկյան կոկեր-սպանիել ցեղատեսակի շները չեն սահմանում որևէ հստակ քաշ, միայն անգլիական սպանիելները քաշի խիստ սահմաններ ունեն։

  • Մարմնի տեսակ

Ընդհանուր մարմինը պինդ է, ազատ տեղաշարժվում է, մեջքը չի թեքվում։

  • Ականջներ, պոչ, վերջույթներ

Սովորաբար ականջի ծայրը պետք է ճշգրիտ հասնի քթի ծայրին։ Ականջների, պոչի և վերջույթների մազերը փափուկ են։ Քիթը սև է կամ շագանակագույն։

Սկզբում ամերիկյան կոկեր-սպանիելի պոչը կտրում էին։ Սակայն որոշ երկրներում (Շվեյցարիա, Գերմանիա, Հյուսիսային Եվրոպա) պոչի կտրվածքի արգելքի և այդ երկրներից մի քանիսում խուզված շների ներմուծման կամ ցուցահանդեսին կտրված պոչով շների արգելքի հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ սկսեցին հանդիպել ամերիկյան կոկերներ բնական պոչով։

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կոկեր-սպանիելը առանձնանում է աշխույժ մտքով և արագ կողմնորոշվածությամբ։ Նրանք շատ շարժուն և ակտիվ շներ են, իրենց համար գտնում են ամեն տեսակի բազմազան զվարճանքներ։ Հանգիստ վիճակը նրանց համար խորթ է, նրանք բնատուր շատ հետաքրքրասեր են։ Իրենց հետաքրքրասիրության շնորհիվ նրանք հիանալի մասնակցում են մարզումների և ընկալում են ուսուցման գործընթացը որպես զվարճալի խաղ։ Նրանք հավատարիմ են իրենց տիրոջը և նույնիսկ պատրաստ են անձնազոհության։ Նրանք բավականին ընկերասեր և սիրալիր են, լավ են ընկերանում երեխաների հետ։ Այս շները նաև շատ են սիրում ուտել, այնքան, որ պետք է հետևել նրանց ստանդարտ սննդակարգին, քանի որ դժվար է դիմակայել նրանց աղերսող հայացքին։

Ամերիկյան կոկեր-սպանիելի խնամքը բավականին դժվար է, քանի որ այն ունի հաստ և երկար մորթի, որը պետք է անընդհատ լավ վիճակում պահվի, մանավանդ, եթե ընտանի կենդանին ցուցահանդեսների հաճախակի մասնակից է։ Պետք է լողացնել այդպիսի շներին ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ, և անհրաժեշտ է նաև օգտագործել հատուկ շամպուններ, որպեսզի չվնասվի ընտանի կենդանու մորթին։ Անհրաժեշտ է պարբերաբար սանրել, հատկապես լվանալուց առաջ և հետո, որպեսզի մորթին չկորցնի իր մետաքսի նմանությունը և չխճճվի։ Շան հետ զբոսնելիս պետք է շատ ուշադիր լինել, թե որտեղով է քայլում շունը, քանի որ կոկերը իր թաթերի վրա հավաքում է բազմաթիվ կեղտեր, որոնք հետո լվանալը և հեռացնելը բավականին դժվար է։ Բացի դա, աշխարհի յուրաքանչյուր հինգերորդ կոկեր ականջների և թաթերի խնդիր ունի։ Եթե ականջները կամ թաթերը հաճախ թաց են (օրինակ, երբ թաթերը զբոսնելուց հետո վատ են սրբում, կամ երբ շունը խմիչք է խմում, և ականջները թրջվում են), ապա դրանց մեջ կարող է աճել բորբոս, որը հնարավոր չէ հեշտությամբ հեռացնել։

Ամերիկյան կոկեր-սպանիել

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոդված, Ա․ Ֆալկոն, Ամերիկյան կոկեր-սպանիել, Հրատարակություն՝ Իմ բարեկամ շունը, ООО «Издательство Энимал Пресс», 2012, համար՝ 5, էջ՝ 38

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան կոկեր-սպանիել» հոդվածին։