Jump to content

Ամենամեծ առավելությունների սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամենամեծ առավելությունների սկզբունք, միջազգային պայմանագրերով սահմանված իրավական ռեժիմ, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում միմյանց տրամադրել այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու առավելություններ, որոնցից օգտվում է կամ կօգտվի որևէ երրորդ պետություն։

Ամենամեծ առավելությունների սկզբունքը կիրառվում է պետությունների առևտրական և տնտեսական հարաբերությունների բնագավառներում։ Հայտնի են ամենամեծ առավելությունների սկզբունքը անպայման կամ անհատույց և պայմանական կամ հատուցանելի (փոխհատուցման կամ համարժեքի) ձևերը։

  • Առաջին ձևը ենթադրում է կողմերի պարտավորությունը՝ անմիջապես, անպայման և անհատույց միմյանց տրամադրել այն բոլոր իրավունքները, արտոնություններն ու առավելությունները, որոնք տրվել են կամ կտրվեն երրորդ պետություններին։
  • Երկրորդ ձևը նախատեսում է, որ պայմանադիր մեկ կողմի՝ մի երրորդ պետությանը տրամադրած կամ տրամադրվելիք արտոնություններն ու առավելությունները տարածվելու են մյուս կողմի վրա անհատույց, եթե այդպիսիք երրորդ պետությանը տրամադրվել են անհատույց, և միևնույն կամ համարժեք պայմաններով, եթե արտոնություններն ու առավելությունները երրորդ պետությանը տրամադրվել են հատուցմամբ։

Ինչպես սոցիալիստական պետությունների, այնպես էլ նրանց ու կապիտալիստական պետությունների առևտրական հարաբերություններում, որպես կանոն, կիրառվում է ամենամեծ առավելությունների սկզբունքի անպայման կամ անհատույց ձևը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 280