Գալուստ Ամասիացի
Գալուստ Ամասիացի | |
---|---|
Ծննդավայր | Ամասիա |
Մասնագիտություն | գիտնական և բժիշկ |
Գալուստ Ամասիացի, (, Ամասիա), 17-րդ դարի բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1669 թվականից գործունեություն է ծավալել Սվասում, Սամսունում, Կոստանդնուպոլիսում, Հալեպում, Վանում,Ադանայում, Մարաշում, Ամիդում։
Զբաղվել է ակնաբուժությամբ, վիրաբուժությամբ, ներքին հիվանդությունների բուժմամբ։
Գալուստ Ամասիացու բժշկարանը մեզ է հասել 2 տարբերակով (առաջինը՝ 600 էջ, երկրորդը՝ նախորդի համառոտ տարբերակը՝ 428 էջ)։ Վերջինս սկսվում է բժշկական որոշ բացատրական տեղեկություններով, այնուհետև շարադրվում են անատոմիայի, ախտաբանության և հիգիենայի, ֆիզիոլոգիայի, բարդ դեղաձևերի պատրաստման մասին տեղեկություններ, ունի նաև բժշկական տերմինների բառարան։
Գրքում մեջբերումներ կան Ամիրդովլաթ Ամասիացուց և Ստեփանոսից, անատոմիայի բաժինը կազմված է Աբու Սաիդի «Յաղագս կազմութեան մարդոյ» (հրտակություն՝ 1974 թվականին) երկի հիման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|