Ամառը Բադենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառը Բադենում
ռուս.՝ Лето в Бадене
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2016)
ՀեղինակԼեոնիդ Ցիպկին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ԹեմաՖյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը Գերմանիա
Բնօրինակ լեզուռուսերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Ֆյոդոր Դոստոևսկի, Աննա Դոստոևսկայա
Ստեղծման տարեթիվ1977-1981
Հրատարակման տարեթիվ1982
Թարգմանիչ հայերենՎարդան Ֆերեշեթյան, Լեռնիկ Դալլաքյան
Հրատարակում հայերեն2015, 2016

«Ամառը Բադենում» (ռուս.՝ Лето в Бадене), Լեոնիդ Ցիպկինի վավերագրական վեպը, որում միահյուսված են Ֆյոդոր Դոստոևսկու և նրա կնոջ՝ Աննա Դոստոևսկայայի 1867 թվականին Մոսկվայից Գերմանիա կատարած ճանապարհորդության պատմությունը հեղինակի մտորումների հետ։ Պատումի յուրահատուկ ոճը ազդեցություն ունեցավ գիտակցության հոսքի մոդեռնիստական տեխնիկայի վրա[1]։ Վեպը բաղկացած է 11 պարբերությունից և օգտագործված է 35 վերջակետ[2]։

Վեպը գրվել է 1977-1981 թվականներին։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականին Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության FERESH մատենաշարով։ 204 էջ։

Երկրորդ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հայերեն երկրորդ անգան հրատարակվել է 2016 թվականին Լեռնիկ Դալլաքյանի թարգմանությամբ, «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով։ 208 էջ։

Երկրորդ հրատարակության հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»։ Այն պատմում է Ֆյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը դեպի Գերմանիա կնոջ՝ Աննայի հետ՝ միահյուսված հեղինակի դատողություններով ու մեկնաբանություններով, ով նույն ճանապարհն անցնում է գրեթե հարյուր տարի անց[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. Михаил Эдельштейн Леонид Цыпкин. Лето в Бадене
  3. Լեոնիդ Ցեպկին, Ամառը Բադենում, Ե., Անտարես, 2016, էջ 2։