Ամառանոցում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառանոցում
ռուս.՝ На даче
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էմայիսի 25 (հունիսի 6), 1886

«Ամառանոցում» (ռուս.՝ На даче), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի մայիսի 25-ին «Զարթուցիչ» ամսագրում (№ 20) Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի «Ամառանոցում» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի մայիսի 25-ին «Զարթուցիչ» ամսագրի թիվ 20 համարում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը հրատարակվել է նաև 1899 թվականին «Զարթուցիչ» ամսագրի հոբելյանական համարում։ «Զարթուցիչի» հոբելյանական համարում պատմվածքի տպագրությունից Չեխովը դժգոհ էր, քանի որ հեղինակին սրբագրված տարբերակը չէր ուղարկվել։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է ֆիններեն և չեխերեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ամառանոցում։ Մի օր ամառանոցի բնակիչ Պավել Իվանիչ Վիխոդցևը նամակ ստացավ հետևյալ տեքստով. «Ես Ձեզ սիրում եմ։ Դուք իմ կյանքն եք, երջանկությունը, իմ ամեն ինչը։ Ներիր ինձ խոստովանելու համար, բայց ես ուժ չունեմ տառապելու և լռելու համար։ Ոչ թե փոխադարձ համակրանք եմ խնդրում, այլ կարեկցանք։ Այսօր երեկոյան ժամը ութին եկեք հին տաղավար ... Ավելորդ եմ համարում անունս գրել, բայց մի վախեցեք անանուն նամակից։ Ես երիտասարդ եմ, գեղեցիկ ... դրանից ավելի ինչ եք ուզում»։

Պավել Իվանիչ Վիխոդցևը նամակը ստանալով չկարողացավ հասկանալ, թե ով է գրել այն, երկար ժամանակ երկմտում էր՝ գնալ հադիպմանը, թե՝ ոչ։ Բայց ի վերջո գնաց։

Կինը սկսեց նրանից հետաքրքրվել մտահոգության պատճառը և որտեղ էր նա գնում։ Վիխոդցևը պատասխանեց, որ որոշել է քայլել։

Մտնելով հանդիպման համար նախատեսված տաղավար՝ նա այնտեղ գտավ իր կնոջ եղբորը՝ ուսանող Միտյային, որն ապրում էր նրա ամառանոցում։ Տաղավարից հեռանալու յուրաքանչյուր կողմի համոզումները ոչնչի չհանգեցրին։ Միտյան տաղավարում խորհում էր թեկնածուական աշխատանքի մասին, իսկ Վիխոդցևի համար տաղավարը սառն էր։ Հանկարծ տաղավարում մի կնոջ դեմք երևաց՝ սուր քթով, մռայլվեց և անհետացավ։ Երկուսն էլ որոշեցին, որ դա նամակի հեղինակն է, նրանք վիճաբանեցին և հեռացան։

Ճաշի ժամանակ Պավել Իվանիչը և Միտյան լռում էին, բայց կինը խոստովանեց, որ ինքն է նամակ գրել, որ տանից բոլորին դուրս հանի և հատակը լվանա, քանի դեռ ոչ ոք չկա։ Այս տեղեկությունը հաշտեցրեց մրցակիցներին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամառանոցում (մուլտֆիլմ), ռեժիսոր՝ Գրիգորի Լոմիձե, Սոյուզմուլտֆիլմ, 1954 թ.:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. В номерах // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 67 à Kikine, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Traduction d'Édouard Parayre, Les Éditeurs Français Réunis, 1958.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]