Աղուէս (ծրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղուէս ծրագրի հիմնական կերպար

Աղուէս, ուսուցողական ծրագրավորման լեզու, որը Scratch ուսուցողական համակարգի հայերեն տարբերակն է։ «Աղուէս»-ը ստեղծվել է Նաիրի ՏՏ կոնսորցիումի գործունեության շրջանակներում, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» ջանքերով[1]։

Աղուէս ուսուցողական ծրագրավորման լեզուն և ծրագրային գործիքները կարող են օգտագործել բոլորը ուսուցողական նպատակով կամ պարզապես զվարճանալու համար։

Ծրագիրը հնարավոր է օգտագործել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ ճշգրիտ գիտությունների հիմնարար սկզբունքների ուսումնասիրման, փորձերի մոդելավորման և պատկերավորման, նաև անիմացիայով ուղեկցվող դասերի ձայնագրության, ինտերակտիվ արվեստ և երաժշտություն ստեղծելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր և անիմացիաներ։ Այն թույլ է տալիս սովորել ծրագրավորման հիմունքները՝ պարզապես խաղալով անիմացիոն կերպարների հետ։

Ծրագրային փաթեթը կիրառելի է ռոբոտաշինության մեջ։ Սալիկի (board)-ի վրա ներդրվում է Աղուէս ծրագրային ապահովումը, որի միջոցով սալիկը ճանաչելի է դառնում տվյալ ծրագրավորման միջավայրում, և հնարավոր է լինում շարժիչների, սենսորների, տեսախցիկի և այլ սարքավորումների ղեկավարումը[2]։ Ծրագրային ապահովումը կիրառելի է Նաիրի և ՍեՌոոբ սալիկների համար։

Ծրագրային փաթեթը տարածվում է անվճար։ Այն անհրաժեշտ է բեռնել և տեղեկայել համակարգչում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աղուէս» ծրագիր
  2. ՆԱԻՐԻ համընկերություն