Ակադեմիական տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակադեմիական տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական տարին դպրոցն ավարտելու ու բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ընդմիջման տարին է, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթության ստանալու վերաբերյալ տեսակետների ձևավորմանը։ Այդ շրջանում անցկացվում են առաջադեմ ակադեմիական դասընթացներ, արտադասարանային դասընթացներ, ինչպես նաև ոչ ակադեմիական դասընթացներ։ Դրանցից են` մաթեմատիկայի նախաբուհական պարապմունքները, լեզվի ուսուցման դասընթացներ, մասնագիտությունների ուսումնասիրություններ, տարբեր երկրների արվեստի ուսումնասիրում և ճանաչում, կամավորական աշխատանք, ճանապարհորդություն, պրակտիկաներ, սպորտ, մշակութային փոխանակումներ և այլ միջոցառումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Project Trust-ը առաջին անգամ երեք կամավորների ուղարկեց Եթովպիա Մեծ Բրիտանիայից։ 1972 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրվել է «Gap Activity Projects», սակայն 2008 թվականին այն վերանվանվեց «Lattitude Global Volunteering»: 1973 թվականին Graham "Skroo" Turner-ը ստեղծեց Topdeck- ը, առաջին տուրիստական օպերատորներից մեկը։ 1978 թվականին Ուելսի արքայազնը և գնդապետ Ջոն Բլաշֆորդը կազմակերպեցին այն, ինչ այժմ հայտնի է որպես Raleigh International, սկսելով Operation Drake-ը, Sir Francis Drake երթուղու շրջանակներում։ Միացյալ Նահանգներում ակադեմիական տարվա ստեղծման գաղափարը խթանվեց Կոռնելիոս Հ. Բուլլի կողմից 1980 թվականին, որպեսզի ուսանողները ավելի շատ ժամանակ հատկացնեն իրենց հստակ որոշումների կայացմանը[1]։ 2016 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան հայտարարեց ուսումնական տարվա իր ծրագրերի մասին[2]։

Ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա և Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիացիները և Նոր Զելանդացիները երիտասարդ տարիքում ավանդաբար ճանապարհորդում են արտասահմանյան երկրներում։ Երբեմն դա սահմանվում է մեկ տարի ժամկետով, բայց հաճախ նրանք երկար ժամանակ են անցկացնում արտասահմանում։ Եվրոպան ու Ասիան համարվում են երիտասարդների ակադեմիական ճամփորդության հիմնական երկրները։ Այլ երկրներից ճամփորդության մեկնած շատ երիտասարդներ Ավստրալիայում հասցնում են ինքնակրթությամբ զբաղվել։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Time Credit համակարգը Բելգիայում տալիս է հնարավորություն, որ երիտասարդները մեկ տարի առանց աշխատելու անցկացնեն այս երկրում։ Սա միտված է այն հանգամանքին, որ երիտասարդները, առանց վախի, առանց աշխատանքն իրենց գոյությունն ապահովող միջոցի գիտակցության, հանգիստ ապրեն և զբաղվեն իրենց համար ավելի կարևոր խնդիրների լուծման գործով։

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիան ձգտում էր ակադեմիական տարվա համար սահմանափակումներ մտցնել հատկապես այն երիտասարդների համար, ովքեր հրաժարվում էին հետագա կրթություն ստանալուց։ Նրանց արգելում էր մեկլել արտերկիր, աշխատել ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։ 2006 թվականին հայտարարվեց, որ ակադեմիական հանգստի մեկնող ուսանողների թիվը անհամեմատ կրճատվել է։ 2009 թվականին դանիական կառավարությունը նոր օրենք է մշակել, որի համաձայն բոնուս են ստանում այն ուսանողներն, ովքեր չեն օգտվել ակադեմիական ուսումնական տարվա հնարավորություններից։

Հանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանայում բոլոր շրջանավարտներին հնարավորություն է տրված` ունենալ ակադեմիական տարի օգոստոսից օգոստոս, չնայած դա չի համարվում պարտադիր պայման։

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելում տղամարդկանց համար պարտադիր պայման է արտերկրում ակադեմիական կրթություն ստանալը, հատկապես, եթե նրանք անցնելու են ծառայողական աշխատանքի։ Բացի այդ, Իսրայելը համարվում է արտասահմանյան շատ երկրների երիտասարդների ուսումնառության հայտնի երկիրը[3]։ Ամեն տարի այստեղ հյուրընկալվում են շուրջ 10000 երիտասարդներ տարբեր երկրներից։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պրակտիկան, որն ընդունված է շրջանավարտների համար, առաջարկելով աշխատատեղ դպրոցն ավարտելուց հետո, այդպիսի ակադեմիական տարին անսովոր է ճապոնիայի համար։

Նիգերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, նիգերիացիները,քոլեջն ավարտելուց հետո, մեկ տարվա ընթացքում անցնում են հանրային ծառայության։ Այն սկսվում է երեքշաբաթյա ռազմական ճամբարից, որտեղից նրանք տեղափոխվում են կառավարության գրասենյակ` տարվա մնացած ժամանակահատվածում աշխատելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Center for Interim Programs»։ interimprograms.com։ Վերցված է մարտի 20, 2017 
  2. «Malia Obama's gap year about to end as she goes to Harvard»։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017 
  3. «The Gap Year: Jews Take on Israel After High School»։ about.com։ Վերցված է մարտի 20, 2017