Ածխապլաստիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ածխապլաստիկ թիթեղ

Ածխապլաստիկ կամ կարբոն (անգլ.՝ carbon` ածխածին ) կամ կարբոնոպլաստիկ, ածխածնի մանրաթել պոլիմերային բաղադրանյութ է, որն իրենից ներկայացնում է միահյուսված ածխածնի մանրաթելեր՝ կազմակերպած պոլիմերային (օրինակ, էպօքսիդային) խեժերի մատրիցով։ Կարբոնի խտությունը կազմում է 1450 կգ / մ³-ից մինչև 2000 կգ / մ³: Կարբոնային նյութերը բնութագրվում են մեծ ամրությամբ, կոշտությամբ և թեթև քաշով, հաճախ լինում են պողպատից ամուր, բայց շատ ավելի թեթև։ Ըստ իր հատկանիշների այն գերազանցում է բարձրորակ պողպատը, օրինակ՝ քրոմ-նիկելի համաձուլվածքով պողպատը 25ХГСA (ռուսական ստանդարտ)։ Բարձր արժեքի պատճառով խնայողության դեպքում այս նյութը օգտագործվում է որպես ամրապնդող լրացում հիմնական շինանյութի մեջ։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութի հիմնական բաղադրիչը ածխածնի մանրաթելն է։ Այդպիսի թելերը շատ բարակ են՝ մոտ 0,005-0,010 մմ տրամագծով[1], կոտրելն այն շատ հեշտ է, բայց պատառոտել՝ դժվար։ Թելերից հյուսում են գործվածքներ։ Նրանք կարող են ունենալ տարբեր հյուսվածքի ձև՝ եղևնաձև, խսիրաձև և այլն։

Նույնիսկ ավելի մեծ ամրություն տալու համար ածխածնի թելից հյուսվածքը տեղադրում են շերտերով, ամեն անգամ փոխելով հյուսվածքի ուղղությունը։ Շերտերն ամրացվում են էպօքսիդային խեժերով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածխապլաստիկները լայնորեն օգտագործվում է թեթև, բայց ամուր մասերի արտադրության համար՝ մետաղներ փոխարինելով բազմաթիվ ապրանքների մեջ՝ տիեզերանավի մասերից մինչև կառթեր, այդ թվում `

  • հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաներում;
  • ինքնաթիռների և ուղղաթիռների արտադրության մեջ;
  • նավաշինության մեջ;
  • ավտոմեքենաների մասերում;
  • գիտության և հետազոտությունների ասպարեզում;
  • մարզային սարքավորումներում;
  • բժշկական սարքավորումներում;
  • պրոթեզավորման մեջ;
  • ձկնորսություն սարքավորումներում;
  • մասնագիտական ֆոտո և տեսախցիկներում;
  • կենցաղային տեխնիկայում;
  • մոդելավորման մեջ;
  • երաժշտական գործիքներում;
  • ասեղնագործության գործիքներում

և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/61905PyYD%7Carchivedate=2011-08-23(չաշխատող հղում) = "Ածխապլաստիկը ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ առավելություններ և թերություններ"