Jump to content

Ալտերնարիոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալտերնարիոզներ, բույսերի հիվանդություն։

Ալտերնարիոզ կաղամբ
Լոլիկի ալտերնարիոզ

Հարուցիչները Alternaria սեռի սնկերն են։ Բուսական հյուսվածքի վրա առաջացնում են մուգ բծեր (սնկի միցելիում և սպորակրություն), որի սահմաններում հյուսվածքն աստիճանաբար մահանում է։

Հայտնի են շատ բույսերի ծիլերի, հացազգիների, կարտոֆիլի, խնձորենու, տանձենու ալտերնարիոզներ։ Ալտերնարիոզը առավել հաճախ հանդիպում է․ կաղամբների և այլ խաչածաղկավորներ (ռուտաբագա, շաղգամ, բողկ, ծովաբողկ, մանանեխ, Կանոլա) մոտ, որոնցում վարակվում են տերևների, պատիճների և սերմնաբջջի ցողունները (հարուցիչներ՝ Alternaria brassicae, Alternaria brassicicola)։ Սկզբում տերևների վրա հայտնվում են փոքր կլորացված բծեր, այնուհետև դրանք մեծանում և ծածկվում են սև մրուրով։ Դրանից հետո բծերի կեսը դառնում է շագանակագույն-դեղին և կարող է ընկնել, ինչի արդյունքում տերևների վրա անցքեր են առաջանում։ Կաղամբի գլուխները ձևավորվում են փոքր, փափուկ, շաքարի ցածր պարունակությամբ[1][2][3]։

լոլիկների մոտ (հարուցիչը՝ Alternaria solani)՝ դեղին կամ շագանակագույն բծերը տեղակայված են հիմնականում տերևների եզրերին, խոնավ պայմաններում դրանց քանակը մեծանում է։ Պտղի որակը վատանում է, պահեստավորման ընթացքում դրանց վրա բծեր են հայտնվում[4]։

Պայքարի միջոցառումները՝ սերմերի վարակազերծում, բույսերի մնացորդների ոչնչացում, վեգետացիայի փուլում ֆունգիցիդների օգտագործում։

Բույսերի սնկային հիվանդություններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։