Jump to content

Ալյոշկայի որսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոշկայի որսը
ռուս.՝ Алёшкина охота
Երկիր ԽՍՀՄ
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅակով Բազելյան
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Ալյոշկայի որսը (ռուս.՝ Алёшкина охота), 1965 թվականին նկարահանված խորհրդային մանկական ֆիլմ` ըստ Վոլֆ Դոլգիի համանուն պատմվածքի։ Ռեժիսորը Յակով Բազելյանն է։

Մի անգամ վեցամյա Ալյոշկան ընկեր է ձեռք բերում` մոլի որսորդ քեռի Վիտյան, որը խոստացել էր տղային աշնանն իր հետ որսի տանել։ Դրանից հետո Ալյոշան սպասում էր աշնան գալուն և լրջորեն պատրաստվում էր որսին։ Նա ուներ պլաստմասե հրացան, մնում էր միայն երկարաճիտ կոշիկ ձեռք բերել։ Իր վեցերորդ ծննդյան տարեդարձին տղան ծնողներից որպես նվեր երկարաճիտ կոշիկներ է ուզում` փակուղու մեջ դնելով նրանց. չէ՞ որ նրանք տղային առաջարկում են ցանկացած խաղալիք «Մանուկների աշխարհից», նույնիսկ` խաղալիք երկաթգիծ։ Այդ ժամանակ Ալյոշկան որոշում է ստանալ որսի համար այդքան անհրաժեշտ կոշիկները խորամանկությամբ, սակայն ջրափոսերի մեջ վազելով հիվանդանում է։ Իսկ քեռի Վիտյան չէր հիշում իր խոստումը։ Իսկ երբ որսի ժամանակն է գալիս, և Ալյոշկան հասկանում է, որ իրեն խաբել են, նա իր վրդովմունքը պատմում է ծնողներին, և հայրն անում է ամեն ինչ, որպեսզի որսը կայանա։

  • Ալյոշա Տիտկով` Ալյոշա
  • Վալերա Կուլիկ` Վովկա
  • Օլյա Յանկովսկայա` Նատաշկա
  • Վլադիմիր Կորեցկի` Կոնստանտին, Ալյոշայի հայրը
  • Նինա Դորոշինա` Ելենա, Ալյոշայի մայրը
  • Յուրի Մաքսիմով` քեռի Վիտյա
  • Մարինա Գավրիլկո` մորաքույր Պաշա
  • Էմանուել Գելլեր` տիրի աշխատակից
  • Սերգեյ Գուրզո` տղա
  • Վալերի Միշաստիյ` դրվագում
  • Մարգարիտա Ժարովա` դրվագում
  • Վիկտորիա Ռադունսկայա` Վովկայի մայրը

Նկարահանումների վայրը Սևաստոպոլն է, կադրում երևում են Գագարինի պողոտան, Գոգոլի, Իվան Գոլուբցի, Լև Տոլստոյի փողոցները։

Նվերը, որը ծնողները նվիրում են տղայի տարեդարձին, «Էլեկտրական երկաթուղային ճանապարհն» է, որը կենցաղում հայտնի է որպես «Պիոներական երկաթուղային ճանապարհ» անունով` «Պիոներական» ցուցանակի պատճառով, որը կախված է կայարանի շենքի վրա։ Այս խաղային հավաքածուն 1951-1969 թվականներին պատրաստվել է «Մոսկաբել» գործարանում։ Դա շատ հազվագյուտ խաղալիք էր, թողարկվել է ընդամենը 5000 խաղային հավաքածու, և իրականում այդպիսի խաղային հավաքածուն խորհրդային երեխաների մեծ մասին անհասանելի էր` իր բարձի գնի (36 ռուբլի)[1][2], ինչպես նաև` մեծ չափերի պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]