Ալկոհոլատներ

Ալկոհոլատներ, օրգանական աղանման միացություններ, որոնք առաջանում են սպիրտների հիդրօքսիլ խմբի ջրածնի ատոմը մետաղով տեղակալելով՝ R–O–Me (Me = մետաղի ատոմ)[1]։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացվում են մետաղների և սպիրտների փոխազդեցությունից։ (R - ռադիկալ, Me - մետաղներ)
Ալկոհոլատները սպիրտներում լուծելի, ջրում հեշտ հիդրոլիզվող, պինդ, անկայուն նյութեր են։ Օգտագործվում են օրգանական սինթեզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 180)։ ![]() |